Հայոց ցեղասպանության հուշարձան (Օրեբրո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Օրեբրո)
Տեսակհուշարձան
Երկիր Շվեդիա
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը Շվեդիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականի մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում[1]։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։

Հուշարձանի բացման միջոցառմանը մասնակցել են նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ։ Ելույթներով հանդես են եկել Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շվեդիայում տեղադրված հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առաջին հուշարձանն է բացվել Շվեդիայում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.