Հայոց ցեղասպանության հուշարձան (Փասադենա)
Appearance
Հայոց ցեղասպանության հուշարձան (Փասադենա) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձանը Փասադենայում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Կալիֆորնիայի շրջանի Փասադենա քաղաքի հիշատակի այգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի բացումը ծրագրվել է 2012 թվականին, բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 18-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։
Հուշարձանը կառուցվել է հայ համայնքի ջանքերով և մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է 5 մ բարձրությամբ մետաղական եռոտանի, որը նման է այն կառույցներին, որոնց միջոցով թուրքերը 100 տարի առաջ կախաղան են բարձրացրել հայերին։ Եռոտանու գագաթից ամեն 21 վայրկյանը մեկ մեկ կաթիլ ջուր է թափվում։ Ներքևում գտնվող ավազանը կթափվի տարեկան 1.5 միլիոն կաթիլ ջուր։ Հուշարձանը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու անկոտրում հույսը[1][2]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարտարապետ՝ Ստեֆանոս Պոլիզուադես
- Դիզայներ՝ Քեթրին Մենարդ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Փասադենայում բացվել է Հայոց ցեղասպանության երկար սպասված հուշարձանը
- ↑ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան Փասադենայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.