Jump to content

Հայոց ցեղասպանության հուշարձան (Լառնակա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լառնակա)
Հայոց ցեղասպանության հուշարձան Լառնակայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Կիպրոս[1]
ԲնակավայրԼարնակա[1]
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial (Larnaca) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Կիպրոսի Լառնակա քաղաքում։

Հուշարձանը տեղադրվել է 2008 թվականի մայիսի 28-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Հուշարձանը հանդիսանում է հայ ժողովրդի երախտապարտության արտահայտումը Կիպրոսի ժողովրդին՝ հյուրասիրության և աջակցության համար, որոնց համար Կիպրոսը դարձավ երկրորդ հայրենիք։ Հուշարձանը բազմաբովանդակ և աբստրակտ կոթող է՝ նման խաչի, վեր հառնող փյունիկի, ձեռքերը երկինք պարզած կնոջ։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը, Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը[2][3]։

Հուշարձանը ստեղծվել է Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների համատեղ ծրագրի արդյունքում, որը նախաձեռնել է Կիպրոսի հայ համայնքի ղեկավար Պետրոս Քալաջյանը։ Հուշարձանի կառուցման ֆինանսավորումը ապահովել է Կիպրոսի կառավարությունը։ Հուշարձանի ճարտարապետները Անջելոս Դեմետրիուն և Մայքլ Թրասուն են, քանդակագործը` հույն Գեորգիոս Կալակալասը։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և շրջապատված է նռնենու և նոճու ծառերի շարքով։ 4 հուշատախտակներ փակցված են հուշարձանի պատվանդանի վրա, ևս 4-ը` համալիրի մուտքի երկու կողմերում։ Հենքի գրանիտե չորս հուշատախտակները, որոնք նկարագրում են հուշարձանը հունարենով, հայերենով, անգլերենով և թուրքերենով (սա միակն տեղն է, որ թուրքերենով գրված է "soykirim" - ցեղասպանություն), ստեղծվել են Հայաստանի կառավարության կողմից։ Հուշարձանի վրա մակագրված է.

Այս հուշարձանը վեր է խոյանում այն վայրում, ուր 1915 թվականի ցեղասպանության կոտորածներից մազապուրծ հազարավոր հայեր առաջին անգամ ոտք դրեցին Կիպրոս։ Այն արտահայտում է հայ ազգի երախտագիտությունը Կիպրոսի ժողովրդին՝ իր բարեսրտության և օգնության համար։ Այս հուշարձանը հավերժացնում է Մեծ Եղեռնի անթիվ նահատակների հիշատակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]