Հայոց ցեղասպանության հուշարձան (Լավալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լավալ, Մոնրեալ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Կանադա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Կանադայի Մոնրեալ քաղաքի Լավալ արվարձանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հույս» (l'Espoir) կամ «Հայ կնոջ աղոթքը աստծո հետ» կոչվող հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Քանդակագործ Արտո Չաքմաքչյանը կերտել է կնոջ, ով ձեռքերը բարձրացնում է վերև՝ աղոթելու և խաչ է դառնում։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, հյուպատոս Արամ Հակոբյանը, հուշարձանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, Մոնրեալի և Լավալի քաղաքյին ներկայացուցիչներ[1]։ Հուշարձանի հիմնարկեքը կատարվել է 2011 թվականին Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի օրհնությամբ[2]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի վրա ֆրասերենով արձանագրված է.՝

L’Espoir

À la mémoire des 1,5 million d'Arméniens
victimes du 1er Génocide du XX siècle
perpétré par le gouvernement turc en 1915.
Dans L’Espoir que de tels crimes contre l'humanité ne se reproduisent plus jamais …

Հույս։ Ի հիշատակ թուրքական կառավարության կողմից 1915 թվականին ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն հայ զոհերի։ Հուսով ենք, որ նման հանցագործությունները մարդկության դեմ այլևս երբեք չեն կրկնվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կանադայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան».
  2. Կանադայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]