Հայոց ցեղասպանության հուշարձան (Դավիդսոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Դավիդսոն լեռ, Սան Ֆրանցիսկո)
Հայոց ցեղասպանության հուշարձան Դավիդսոն լեռան վրա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
ԲնակավայրՍան Ֆրանցիսկո
Շինության ձևԽաչ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Mount Davidson cross Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի Դավիդսոն լեռան վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդսոն լեռան վրա խաչը տեղադրվել է 1930-ական թվականներին։ 1997 թվականին Հարավային Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան կազմակերպության խորհուրդն աճուրդում 26,000 դոլարով գնում է լեռան 0.15 հեկտար տարածքը, այդ թվում և խաչը, որի մոտ տեղադրում է բրոնզե հուշատախտակ՝ ի հիշատակ 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի։ 2007 թվականի սեպտեմբերի 23-ին 73 կգ հուշատախտակն անհետանում է։ 2008 թվականի ապրիլի 20-ին այն փոխարինում են նոր հուշատախտակով[1][2]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակի վրա մակագրված է.

Ի Յիշատակ Ցեղասպանութեան Զոհերուն։ 1998, ապրիլ 24
Այսքան չարիք

Թէ մոռանան մեր որդիք
Թող ողջ աշխարհն

Կարդա հայուն նախատինք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դավիդսոն լեռան խաչը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  2. Mt. Davidson Cross in San Francisco, California