Հայոց ցեղասպանության հուշարձան (Բինգեմթոն)
Արտաքին տեսք
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բինգեմթոն) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ԱՄՆ |
Բնակավայր | Նյու Յորք |
Շինության ձև | Հուշաքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշաքար ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բինգեմթոն քաղաքի Washington Street Bridge-ի հարավային մուտքի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշաքարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2001 թվականի ապրիլի 24-ին, վերանորոգվել է 2004 թվականի ապրիլի 24-ին[1]։
Հուշաքարը գտնվում է ծառերի զբոսայգում։ Ամեն տարի ապրիլի 24-ին Բինգեմթոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կատարում է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիսակարգ և մի նոր ծառ տնկում հուշաքարի տարածքում՝ ի հիշատակ հայ նահատակների[2]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշաքարի վրա փորագրված է.
April 24, 2004 These trees are a living memorial to the victims of the Armenian Genocide of 1915 committed by the Ottoman Turkish government. հայերեն՝ Այս ծառերը կենդանի հիշատակն են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպաության զոհերի։ |