Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բինգեմթոն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բինգեմթոն)
| |
Եկեղեցի | |
---|---|
![]() | |
Տեղադրություն | ԱՄՆ Նյու Յորք Բինգեմթոն 12 Corbett Ave, Binghamton, NY 13903 |
Աշխարհ | ԱՄՆ |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1923 |
Կառուցման ավարտ | 1933 |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բինգեմթոն քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու ծխական խորհուրդը հիմնադրվել է 1923 թվականին։ Հայերը Բինգեմթոն են եկել 19-րդ դարում, աշխատել տեղի գործարաններում ու կազմակերպություններում։ Սկզբնական շրջանում ունեցել են պաշտամունքի փոքրիկ մի վայր։ Եկեղեցու ներկայիս շինությունը հայ համայնքը գնել է 1924 թվականին Պրեսբիտերեական եկեղեցուց և նվիրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծխական խորհրդին[1]։ Շինությունը բաղկացած է եկեղեցական սրահից, խոհանոցից և կիրակնօրյա դպրոցի դասասենյակներից[2]։ Եկեղեցու հովիվն է սարկավագ Հակոբ Ինջաջիգյանը։
2001 թվականին Բինգեմթոն քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին Բինգեմթոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից կատարվում է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիսակարգ և մի նոր ծառ տնկվում հուշաքարի հարևանությամբ՝ ի հիշատակ հայ նահատակների[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բինգեմթոնի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 75-րդ տարելիցը(չաշխատող հղում)
- ↑ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(չաշխատող հղում)
- ↑ Armenian Genocide Living Memorial, New York
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կայքը Archived 2014-12-18 at the Wayback Machine.