Jump to content

Հայոց գրերի երթ (արտ-ռելիեֆ նախագիծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց գրերի երթ

«Հայոց գրերի երթ»
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Շինարարության ավարտ 2016
Ներկա վիճակ կանգուն


«Հայոց գրերի երթ», արտ-ռելիեֆ նախագիծ Երևանի կենտրոնում՝ Մատենադարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտա 51 հասցեից մինչև Սարմենի փողոցին հատվող մասում գտնվող պատի վրա։ Իրականացվել է 2016 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծն իրականացրել է «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորը։ Նախագծի համար ընտրվել է Մատենադարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտա 51 հասցեից մինչև Սարմենի փողոցին հատվող մասում գտնվող պատը։
«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի նպատակներն են ժամանակակից արվեստի միջոցով բարելավել քաղաքային միջավայրը, ստեղծել քաղաքի ժամանակակից խորհրդանիշեր, նպաստել զբոսաշրջության զարգացմանը և հանրայնացնել ազգային արժեքները։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը
  • «Հայոց գրերի երթ» նախագծի հեղինակն է Գայանե Մանուկյանը

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառերը չժանգոտվող մետաղից են, դրանք պարուրող հայկական զարդանախշերը`արույրից։ Պատի խորշերից յուրաքանչյուրում կա այբուբենի մեկ կամ երկու տառ, իսկ երեկոյան ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվում է[2]։ Նախագծի շրջանակում պատի վրա տեղադրվել են նաև տեսահսկող համակարգեր և անվճար wi-fi[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծ. հայոց գրերը նոր մեկնաբանությամբ». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  2. «Հայոց գրերի երթ» Մատենադարանի հարևանությամբ
  3. «Հայոց գրերի երթ» նախագիծը նպատակ ունի խթանել զբոսաշրջության զարգացումը