Հայկ Գամպուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գամպուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Գամպուրյան
Ծնվել է1888
ԾննդավայրԵրզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունբժիշկ

Հայկ Գամպուրյան (1888, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականին Կարինի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Երզնկայի ազգային վարժարանում։ 1906 թ. մեկնել է Զմյուռնիա և քարափից ուղղակի բանտ առաջնորդվել։ Մեկ ամիս բանտում մնալուց հետո աքսորվել է Տրապիզոն։ 1907 թվականին մեկնել է Կ. Պո­լիս։ 1908-11 թվականներին սովորել է դեղագործական համալսարանում։

1911 թ. Բրուսա քաղաքի մոտակա Մխալիճ գյուղում բացել է սեփական դեղատուն։ Իտալա-թուրքական (1911) և Բալկանյան (1912-1913) պատերազմների ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործի առաջին տեղակալ ծառայել։

1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվել է, սակայն մի կերպ կարողացել է ապաստանել Կուտինայում և մի քանի ամիս ձրի աշխատել տեղի հիվանդանոցում։ Այնուհետև մեկնել է Կ. Պոլիս և ծառայության անցել օսմանյան բանակում։ Երեք ամիս ծառայելով՝ վերապատրաստվել է Կ. Պոլսի Գյուլխանեի հիվանդանոցում։ Այնուհետև, որպես թնդանոթաձիգների բժիշկ, բանակի հետ ուղարկվել է Բաղդադի ռազմաճակատ։ 1918 թվականի վերջերը ծառայել է Մուսուլ քաղաքի զինվորական հիվանդանոցում։ Ծառայության ընթացքում նյութապես և բարոյապես օգնել է հայ գաղթականներին։ Այնուհետև ապաստանել է Բաղդադում և անգլիական քաղաքային հիվանդանոցում (Civil Hospital) դեղագործ աշխատել։ Հետագայում վերադարձել է Կ. Պոլիս և մեկնել Փարիզ։ 1921 թ. Բրուսայում` Քիրմասլում բացել է սեփական դեղատուն։ 1922 թ. տեղափոխվել է Հունաստան, հաստատվել Դրամա քաղաքում և բացել սեփական դեղատուն։ 1938 թվականին նրա հասցեն էր` Pharmacie H. Kambourian, Megas Alexandros, Drama (Grece)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոտուրեան Մկրտիչ., Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։