Հայկուհի Խտշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկուհի Խտշյան
ԾննդավայրՍտամբուլ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի

Հայկուհի Խտշյան (Նաթալի Քերյան), հայ դերասանուհի։

Ծնվել է Կ. Պոլսում։ Բեմական ասպարեզ է մտել 1940-ականների վերջերից։ Մի ամբողջ տասնամյակ եղել է փարիզահայ բեմի կենտրոնական ուժերից, խաղալով տարբեր խնբերում և հանդես գալով բացառապես դրամատիկ դերերով։ Զուգահեռ, 1952-ից խաղացել է ֆրանսիական «Կոմեդի դե Պարի» թատրոնում, «Լե րեալիզասիոն թեաթրալում», իսկ 1961-ի աշնանից մասնակցել է «Պարի» թատերախմբի շրջագայություններին ֆրանսիական մի շարք կենտրոններում, որպես խաղընկեր ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Դավիին։

Ֆրանսիական բեմում հաջողության է ունեցել հետևյալ դերերում՝ Պոլին («Պոլիեոկտ»), Հերմիոն («Անդրոմաքե»), Դոննա Բեատրիս («Դ'Էստոկ է դ'Օֆրեշ») և այլն։ 1962-ին Շվեյցարիայում հանդես է եկել Ժան Դյուրանի «Սենսերըման» կատակերգությունում։ Ֆրանսիական և հայկական մամուլը հաճախ է անդրադարձել նրա կատարողական արվեստին և բարձր գնահատել[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 69.