Հայկյան Տիգրան (Հայկի տոհմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Հայկազունի, Հայկազունիների տոհմի նահապետ(մ.թ.ա. 2109-2108)[1],Արատտայի զորավար։ Հայտնի է աքքադական աղբյուրներից։ Հաջողվել է ջախջախել Արատտայի հարավային տարածքները տիրած աքքադացի բռնապետ Նարամսինի հետնորդներին, և այդ տարածքները միավորել է Այրարատ Աշխարհին։ Այրարատ Աշխարհի հիմնադիրն էր[2]։ Ընդլայնել է իր տիրապետությունը՝ տիրանալով հսկայական տարածքների, որոնց վրա վերականգնել է Հայք անվանումը։ Սակայն Հայկյան Տիգրանի այս ձեռնարկումը, ինչպես նաև Հայկազունիների իշխանության տարածումը այլ տարածքների վրա՝ ընդունելություն չգտավ՝ Հայկական Լեռնաշխարհի մյուս կազմավորումների վրա՝ անգամ Արմավիրի Հայկազունիները, Հայկյան Տիգրանի մահից հետո իրենց համարում էին Արմավիրի (Հայկյան Արամայիս նահապետի անունով) կամ Այրարատ Աշխարհի տերեր կամ նահապետներ։ Տիգրան Հայկազունու մահից հետո՝ Այրարատում իշխանությունը անցավ տարածաշրջանի Գլխավոր Քրմին[3]։

Հայագիտական որոշ ուսումնասիրություններ՝

  • Հայկյան Տիգրանին են համարում Հայկյան Արմենակի հայրը[4]։ Մովսես Խորենացին ունեցել է հիմնավոր կարծիք, որ Արմենակ-Արամանյակը՝ Հայկ նահապետի որդին էր[5]։
  • Հայկյան Տիգրանն է կազմավորել Այրարատ Աշխարհը, և եղել է Այրարատ Աշխարհի առաջին նահապետը։ Խորենացին Մար Աբասի Պատմության վավերագրի վրա՝ հիմնավորել է՝ Այրարատ Աշխարհի առաջին նահապետը՝ Արմենակ-Արամանյակն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ ժողովրդի առաջնորդները». www.akumb.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  2. Հայկազունիներ.Մոռացված մի արքայատոհմ(ռուս.): Գլուխ 3, Արամանյակ
  3. Ս.Ասմարյան։ Հայկազունիներ։ Ոչ Հայկազունիներ:http://surenasmaryan.blogspot.com/2015/04/blog-post_71.html?view=timeslide(չաշխատող հղում)
  4. Հայկազունիներ.Մոռացված մի արքայատոհմ(ռուս.): Գլուխ 3, Արամանյակ
  5. Մ.Խորենացի, ԽՀ, Ե 1968 էջ՝ 90-91