Հայկե Էդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկե Էդեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝գերմ.՝ Heike Türtscher
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ, քաղաքական գործիչ և Paralympic athletics (track & field) competitor
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 30, 1988(1988-05-30) (35 տարեկան)
Ծննդավայր՝Ֆելդքիրխ, Ֆորալբերգ, Ավստրիա

Հայկե Էդեր (գերմաներեն՝ Heike Eder. ), հայտնի է նաև որպես Հայկե Տյորչեր կամ Հայկե Տյուրչեր, ավստրիացի պարալիմպիկ լեռնադահուկորդուհի[1][2][3]։ Անդամալոիյծ է դարձել դպրոցն ավարտելու տարում, երբ 18 տարեկան էր, սլալոմի պարապմունքներից մեկի ժամանակ ծանր վնասվածք ստանալու հետևանքով[4] (լեռնադահուկային սպորտով զբաղվել է հինգ տարեկանից)։ Միջազգային մրցասպարեզում իր նորամուտը կատարել է 2018 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ, որտեղ էլ նվաճել է իր միակ պարալիմպիկ մեդալը՝ արժանանալով բրոնզե պարգևի կանանց սլալոմ՝ նստած դրությամբ մրցաձևում[5]։

Հայկե Էդերը հայտնի է նաև որպես քաղաքական գործիչ. նա 2019 թվականի նոյեմբերից Ավստրիայի Դաշնային խորհրդի անդամ է Ֆորարլբերգ նահանգից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Heike Eder». Paralympic.org. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  2. «TUERTSCHER Heike - Biographie». data.fis-ski.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  3. «Alpine Skiing | Athlete Profile: Heike EDER - Pyeongchang 2018 Paralympic Winter Games». www.pyeongchang2018.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  4. Über Heike Eder – Karriere & Steckbrief (Steckbrief Olympiazentrum Vorarlberg)
  5. «Alpine Skiing | Results Women's Slalom Run 2 - Sitting - Pyeongchang 2018 Paralympic Winter Games». www.pyeongchang2018.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]