Հայկանդուխտ Ղարիբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկանդուխտ Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Գավառ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատանք | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Պարգևներ և մրցանակներ |
Հայկանդուխտ Պապինի Ղարիբյան (սեպտեմբերի 11, 1957, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտությունը՝ ստանալով ինժեներ - էլեկտրամեխանիկի որակավորում, 1997 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությունը՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2005-2008 թվականներին՝ ասպիրանտ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Էլեկտրամեխանիկա և էլեկտրական ապարատներ, էլեկտրամեխանիկական համակարգեր, դրանց կառավարումը և կարգավորումը» մասնագիտությամբ։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել տրանսֆորմատորի զուգակցվող մագնիսապարփակչի մշակմանը։ 2008 թվականին շնորհվել է ճարտարագետ հետազոտողի աստիճան «Էլեկտրատեխնիկա» մասնագիտությամբ, 2009 թվականին՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2010 թվականին՝ դոցենտի գիտական կոչում «Էլեկտրատեխնիկա» մասնագիտությամբ։
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակցություն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ինժեներների վերապատրաստման դասընթացներին «Քոմփյութերներ և տնտեսագիտություն» մասնագիտությամբ, 1997,
- Մասնագիտական վերապատրաստում «Մարդկային ռեսուրսների զարգացման մենեջմենթն էներգետիկայի ոլորտում», USAID, 1998,
- Մասնակցություն «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ դասընթացներին, 2014,
- Մասնակցություն «Որակի ապահովման գործընթացների աջակից» դասընթացներին, 2014։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1983 թվականներին եղել է Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտում ինժեներ, 1983 թվականին՝ ինժեներ-կոնստրուկտոր III կարգ, 1984-1991 թվականներին՝ ինժեներ-կոնստրուկտոր II կարգ։ 1991-2009 թվականներին դասավանդել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում, 2003 թվականից դասավանդում է բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 2003-2006 թվականներին Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում ռեկտորի խորհրդական գիտամեթոդական աշխատանքների գծով, 2006-2009 թվականներին՝ ուսումնական մասի պետ, 2009-2010 թվականներին՝ պրոռեկտոր ուսումնական աշխատանքների գծով։ 2010 թվականից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պրոռեկտոր ուսումնական աշխատանքների գծով։ Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով։
Պատվոգրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտից շնորհակալագիր
- Երևանի փոքր հզորության էլեկտրական մեքենաների նախագծման գիտահետազոտական ինստիտուտից պատվոգիր
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագիր
- Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնից շնորհակալագիր
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգիր «ծառայողական պարտականություններն ու առաջադրաքները պատշաճ կատարելու և 2016 թվականի ընթացքում աշխատանքի լավագույն արդյունքների ձեռքբերման կապակցությամբ», 2017
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արհեստակցական կազմակերպության պատվոգիր «Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ԱԻՆ աշխատակիցների ստեղծագործական ցուցահանդեսին ակտիվ մասնակցության համար», 2018
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ, 2019
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է մեկ մենագրության, 55-ից ավելի գիտական և գիտամեթոդական աշխատանքների, 3 գյուտերի (ստացել է ՀՀ արտոնագրեր)։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում
- Տրանսֆորմատորի զուգակցվող մագնիսապարփակչի մշակումը, մենագրություն 166 էջ, 2010։
- Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա 1992-2012 թթ., պատմական ակնարկ, 171 էջ, 2012։
- Կազմել է Էլեկտրատեխնիկայի խնդիրներ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտից, 2011։
- Ընդհանուր էլեկտրատեխնիկա, Ուսումնական ձեռնարկ, 354 էջ, 2018։
- Էլեկտրատեխնիկայի դասավանդման ընդհանուր մեթոդիկայի հիմունքներ, Ուսումնամեթոդական ձեռնարկ, 164 էջ, 2019։
- Աֆորիզմներ, խոհեր, մտքեր (Ժամանակ), 354 էջ, 2019։
- Համահեղինակ է՝
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները, Ուսումնական ձեռնարկ, 198 էջ, 2022։
- Կոլեկտիվ պաշտպանական կառույցներ, դրանց շահագործումն ու սպասարկումը, Ուսումնական ձեռնարկ, 300 էջ, 2022։
- Քաղաքացական պաշտպանության անհատական պաշտպանության միջոցները Ուսումնամեթոդական ձեռնարկ, 300 էջ, 2022։
Գիտա-գործնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականին Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում ներդրվել է «Էլեկտրատեխնիկա» առարկայի ծրագիրը
- 2010 թվականին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներդրվել է ընդհանուր էլեկտրատեխնիկայի դասընթացի ծրագիրը
- 2010 թվականից հանդիսանում է «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը
Գործունեություն միջազգային համագործակցության բնագավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական և գիտագործնական կոնֆերանսների
- Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում «Օրհուս» կենտրոնների կարողությունների բարձրացման հարցերով փորձագետ ՄԱԿ-ի UNDP ծրագրով
- Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում քաղաքացիական բնակչության շերտերի աղետների ռիսկերի կառավարման կրթության կազմակերպման ուսումնասիրման հարցերով փորձագետ ՄԱԿ-ի UNDP ծրագրով
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկավարժական գործունեությամբ զբաղվել է 1991 թվականից։ 1991-2009 թվականներին դասավանդել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում, 2003-2010 թվականներին՝ Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանում։ 2010 թվականից՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵԻՊՔ, դասախոսական կազմ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Կրթության և որակի համապատասխանության երկրորդ ծրագիր, ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿՊԱ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.