Հայկակ Արշամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկակ Արշամյան
Ծնվել էօգոստոսի 18, 1971(1971-08-18) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1993)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1996)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկակ Մաքսիմի Արշամյան (օգոստոսի 18, 1971(1971-08-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու[1], Երևանի պետական համալսարանի դասախոս[2], Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն[3]։ 1996-98 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1993 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ 1996 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից մինչ այժմ որպես Հայոց պատմության դասախոս աշխատում է Երևանի պետական համալսարանում։ Տարբեր տարիների որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում։

2018 թվականի հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 2-ը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը[5][6]։

2018 թվականի սեպտեմբերի 24-ին Հայկակ Արշամյանը նշանակվել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն[7]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]