Հայկական ռադիո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հայկական ռադիոյի» կամ «Երևանի ռադիոյի» անեկդոտները շատ սիրված էին Խորհրդային Միությունում և նախկին Վարշավայի պայմանագրի կազմակերպություն մյուս երկրներում (մասնավորապես՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում) և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում [1][2][3][4][5][6][7][8][9][10] , նույնիսկ հետխորհրդային տարիերին [11], սկսած 20-րդ դարի երկրորդ կեսից։
Որոշ անեկդոտներ, հիմնականում նվիրված կնոջ և տղամարդու հարաբերություններին տպագրվում էր մամուլում կամ ժողովածուներում, սակայն զգալի մասը, որոնք քննադատում էր խորհրդային իրականության թերությունները հրապարակվում էր միայն արևմուտքում և փոխանցվում էր բանավոր։
Այս անեկդոտները հարց և պատասխան տիպի են, ենթադրաբար Հայկական ռադիոյի հարց և պատասխան շարքից։
Անեկդոտի ձևաչափը հետևյալն է՝
Հայկական ռադիոյին հարցնում են. «<...>»
Հայկական ռադիոն պատասխանում է. «<...>»
հաճախ նաև
Հայկական ռադիոն պատասխանում է. «Ընդհանրապես այո/ոչ, բայց <...>»
Հայկական ռադիոյի անեկդոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական ռադիոյին հարցնում են.
«Ինչո՞ւ են կանայք այդքան աշխատում իրենց արտաքինի, այլ ոչ ինտելեկտի վրա»։
Հայկական ռադիոն պատասխանում է.
-Որովհետև կույր տղամարդիկ անհամեմատ ավելի քիչ են, քան հիմարները։
- Հայկական ռադիոյին հարցնում են.
Տեղի կունենա՞ նոր համաշխարհային պատերազմ։
Հայկական ռադիոն պատասխանում է.
Ոչ, սակայն խաղաղության համար պայքարը այնքան թեժ կլինի, որ քարը քարի վրա չի մնա։
- Հայկական ռադիոյին հարցնում են.
Ինչպե՞ս պատրաստել թուրքական սուրճ։
Հայկական ռադիոն պատասխանում է.
Սպանել հայկական սուրճի հատիկների խուրձ, այնուհետ հարյուր տարի ստել դրա վերաբերյալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Radio Eriwan antwortet : Ratschläge, Vorschläge und Tiefschläge eines armenischen Senders։ München: Lichtenberg։ 1969։ ISBN 9783785210864
- ↑ Schiff Michael, Parth Wofgang W. (1971)։ Fragen an Radio Eriwan. (Deutsch)։ Berlin, Darmstadt, Wien : Dt. Buch-Gemeinschaft, Gütersloh : Bertelsmann, Stuttgart : Europ. Buch- u. Phonoklub, Wien : Buchgemeinschaft Donauland,
- ↑ Radio Eriwans Nachtprogramm։ München: Lichtenberg։ 1971։ ISBN 9783785211243
- ↑ Im Prinzip Willy Brandt : Radio Eriwan beantwortet Fragen aus d. Bundeshauptstadt ; eine Sendefolge։ München: Kindler։ 1973։ ISBN 9783463005690
- ↑ Radio Eriwan antwortet Ratschläge, Vorschläge u. Tiefschläge e. armen. Senders։ Frankfurt (am Main): Fischer-Taschenbuch-Verlag։ 1972։ ISBN 9783436015350
- ↑ 1925- Schiff, Michael, (1973)։ Radio Eriwans Auslandsprogram։ München: Lichtenberg։ ISBN 9783785211441
- ↑ Neues von Radio Eriwan։ Frankfurt am Main: Fischer։ 1972։ ISBN 9783436015404
- ↑ Wolfgang. Michael, (1974, ©1971)։ Radio Eriwans Nachtprogramm (Ungekürzte Ausg ed.)։ Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag։ ISBN 9783436020040
- ↑ 1939- Steiger, Ivan, (1975)։ Radio Eriwans Mattscheibe Antworten d. Senders Eriwan u. seines Fernsehstudios։ München: Lichtenberg-Verlag։ ISBN 9783785211670
- ↑ Neues von Radio Eriwan (91. - 95. Tsd ed.)։ Frankfurt am Main: Fischer-Taschenbuch-Verlag։ 1978։ ISBN 9783596212996
- ↑ 1941- Simon, Lutz (2000)։ Radio Eriwans neues Wörterbuch (2. Aufl ed.)։ Frankfurt am Main, [Eiserne Hand 3]: L. Simon։ ISBN 9783980048705