Հայկական հարց (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական հարց

«Հայկական հարց», հաս-քաղաքական, հայագիտական քառամսյա հանդես։ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2012 թվականից Երևանում։ Հիմնադիր-խմբագիր՝ Հովհաննես Զատիկյան։ Տպագրում է հայագիտական, քաղաքագիտական, ազգային, կրոնական նյութեր, Խաչատուր Աբովյանի գրական ժառանգության անտիպ էջեր, աբովյանագիտական նոր ուսումնասիրություններ (հայերեն, ռուսերեն և անգլերեն), անդրադառնում է հայկական կյանքի կարևոր իրադարձություններին, «Աշխարհն այսօր» հավելվածում՝ միջազգային անցուդարձին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։