Հովհաննես Զատիկյան
Հովհաննես Զատիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1945 |
Ծննդավայր | Վարդաքար, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 27, 2018[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Աբովյանի տուն–թանգարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Հովհաննես Զատիկյան Վիքիդարանում |
Հովհաննես Գևորգի Զատիկյան (հոկտեմբերի 20, 1945, Վարդաքար, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2018[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու (1995 թ.)։ Հայաստանի գրողների միության անդամ (1995 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1964-1969 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ավարտելուց հետո տարբեր բուհերում դասավանդել է «Հայոց պատմություն» առարկան։ Հեղինակել է պատմավեպեր, պատմվածքներ, տպագրվել են նրա ավելի քան 50 գիտական հոդվածներ, «Անծուխ կրակներ», «Կարին», «Հովհաննես հայ թագավորը» գրքերը։ 2003 թվականից Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենն էր։ 2008 թվականից դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում[2][3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կնճռոտված գարնան ծիլեր (պատմվածքներ), Երևան, 2011։
- Արքայից արքա հայոց (պատմավեպ), Երևան, 2011։
- Հովհաննես հայ թագավորը (պատմավեպ), Երևան, 2004։
- Ապրող կարոտներ (պատմվածքներ), Երևան, 1996։
- Անծուխ կրակներ (պատմվածքներ), Երևան, 1989։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://wua.am/en/zatikyan-hovhannes/
- ↑ «Հովհաննես Զատիկյանի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 2015-10-20
- ↑ Հովհաննես Զատիկյանի կենսագրությունը avproduction.am կայքում