Հայկական կամուրջ (Ամստերդամ)
Այլ անվանում(ներ) | 293 |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղանք | 22 Krom Boomssloot, Ամստերդամ![]() |
Տեսակ | կամուրջ |
Հատում է | Krom Boomssloot? |
![]() | |
![]() |
Ամստերդամի Հայկական կամուրջ (հոլ.՝ Armeensebrug), Ամստերդամի 1700 կամուրջներից 293 համարանիշը կրող կամուրջ, որը 2014 թվականի մայիսի 15-ից անվանվել է Հայկական կամուրջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարում հայ վաճառականներն ու Ամստերդամի հայ բնակիչներն այս կամրջով են անցուդարձ արել, այցելել Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի։
Կամուրջը հայկական անվանելու նախաձեռնությունը պատկանում է Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանին, ով հոլանդական արխիվներից «հայկական հետքն» ապացուցող փաստաթղթեր հավաքագրելով՝ կարողացել է պաշտոնապես ստանալ կամուրջը հայկական անվանելու թույլտվությունը [1]:
![]() |
Ես բազմաթիվ ապացույցներ ներկայացրի Ամսթերտամի քաղաքապետարանին նախ այն պատճառով, որպեսզի ապացուցեմ, որ «ARMEENSEBRUG» անունը, պատվաբեր է նաև հոլանդացիների համար։ Նաև արդարացի է, քանի, որ հայ ժողովուրդը իրոք արժանիքներ ունի։ Դրա վկայությունները բազմաթիվ են. հայերը մեծ դեր ունեն Նիդերլանդների ոսկեդարի (17-րդ դար) բարգավաճմանը, երկրորդ համաշխարհային պատերազմին հայ զինվորներու ցուցադրած վէրաբերմունքը հօգուտ Նիդերլանդական բանակի և այլը։ - Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյան
|
![]() |
Կամրջի հանդիսավոր անվանակոչման և «ARMEENSEBRUG» հուշատախտակի տեղադրման արարողությանը մասնակցել են Նիդերլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Սուրբ Հոգի եկեղեցու առաջնորդ Տեր Տարոն Թադևոսյանը, Ամստերդամի քաղաքային պլանավորման ղեկավար Ռոբ Կատին, Փողոցների անվնակոչման գլխավոր քարտուղար Հանս Թոմասոնը, Նիկոլայ Ռոմաշուկ Հայրապետյանը, ՀԸԲՄ, Արարատ, Աբովյան կազմակերպությունների ներկայացուցիչներ[2]։
«ARMEENSEBRUG» անվանումը կներառվի նաև Ամստերդամի քարտեզում։