Հայկական բնդեռիկ
Հայկական բնդեռիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Glaphyrus calvaster
|
Հայկական բնդեռիկ (լատին․՝ Glaphyrus calvaster), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուռուցիկ, փոքր-ինչ սրացած ձվաձև մարմնով, 14-16 մմ երկարությամբ միջին չափի բզեզ է։ Գունավորումը կապույտ մետաղական է, երնաթևերը՝ երբեմն կարմրադարչնագույն։ Արուի հետին ազդրերը խիստ հաստացած են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Էջմիածնի և Փարաքարի շրջակայքերում վերջին անգամ հայտնաբերվել է 1932 թվականին[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպել է թեթև կավաավազային հողերով յուրահատուկ անապատային էկոհամակարգում, որը ներկայում լրիվ հերկված է։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Բզեզները հավաքվել են մայիսի երկրորդ կեսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհետացած տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես անհետացած տեսակ։
Ընդհանուր թվաքանակը բարձր չէ, նվազել է ու շարունակում է նվազել՝ պայմանավորված ապրելավայրերի կրճատմամբ։
Վտանգ է հանդիսանում տեսակին բնորոշ էկոհամակարգերի իսպառ վերացումը։
Պահպանության միջոցառումեր չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6