Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիբանանի մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիբանանի մասնաճյուղ, Մերձավոր Արևելքում ՀԲԸՄ մասնաճյուղերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԲԸՄԼիբանանում իր առաջին մասնաճյուղը հիմնել է 1910 թվականին։ 2001 թվականին ուներ 11 մասնաճյուղ՝ Բեյրութ, Տրիպոլի, Զահլե և Բաթրուն քաղաքնհրում, քվեարկելու իրավասու 1200 անդամ և 2,5 միլիոն դոլարի տարեկան բյուջե։ Հետեղեռնյան շրջանում ՀԲԸՄ հովանավորել է «Քելեկյան» և «Սիսուան» որբանոցները։

Գործել են ՀԲԸՄ Անթիլիասի, Ալեյի և Բեյրութի «Երվանդ Տեմիրճյան» վարժարանները, «Երվանդ Հյուսիսյան» հայագիտական հիմնարկը։ Այժմ ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի վերահսկողության ներքո գործում են Բեյրութի «Ալեք Մանուկյան», «Երվանդ և Ալիս Տեմիրճյան» կենտրոնները, Լևոն Կ. Նազարյան նախակրթական, Պողոս Գ. Կարմիրյան միջնակարգ և Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարանները։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը միաժամանակ նյութապես օգնում է այլ հայկական վարժարանների, կրթաթոշակներ տրամադրում հայ համալսարանականների և կենսաթոշակներ՝ հանգստյան կոչված որոշ հայ անհատ ուսուցիչների։

1943 թվականից Բեյրութի հայաշատ Ռմեյլ թաղամասում գործում է հայկական բարեգործական ընդհանուր միության դարմանատունը։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հովանավորությունն է վայելում Հայ երիտասարդաց ընկերակցությունն իր «Անդրանիկ» մարզական միությամբ (1931 թվականից) են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։