Հայկական բանակ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական բանակ

«Հայկական բանակ», Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմագիտական եռամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1995 թվականից Երևանում։ Խմբագիրներ՝ Հայկ Քոթանջյան, Արկադի Սարգսյան, Դավիթ Չիլինգարյան (2005 թվականից)։ Առաջին 3 համարներում հոդվածները հրապարակվել են հայերեն և ռուսերեն, այնուհետև՝ միայն հայերեն (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով)։

Հանդեսը հետամուտ է ռազմագիտական մտքի զարգացմանը Հայաստանում, նպաստում է Զինված ուժերի սպայակազմի ռազմական գիտելիքների հարստացմանը, հայկական և արտասահմանյան Զինված ուժերի առաջավոր փորձի ուսումնասիրմանն ու տարածմանը, հայկական ռազմագիտական տերմինաբանության մշակմանը։

«Հայկական բանակ»-ը հատուկ թողարկմամբ հրատարակել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը։

2007 թվականից լույս է ընծայում «Աշխատանքային տետրեր» հավելվածը, ներկայացնում է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի փորձագետների կիրառական մշակումները։ Անդրադառնում է տարածաշրջանի և միջազգային ռազմաքաղաքական կարևոր իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։