Հայկազուն Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազուն Նալբանդյան
ԾննդավայրՔիլիս
Մահացել է1920
Մահվան վայրԿիլիկիա
Ազգությունհայ
ԿրթությունՇվեյ­ցա­րի­ա­յի Ժնև քա­ղա­քի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ

Հայկազուն Նալբանդյան (Քիլիս - հունվար, 1920, Մարաշ), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազուն Նալբանդյանը ծնվել է Հալեպի վիլայեթի Քի­լի­սի գա­վա­ռա­կի կենտրոն Քի­լիս քաղաքում։ 1914 թվականին ավարտել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հայրենիքի սիրո կանչով, Շվեյ­ցա­րի­այից եկել և միացել է զորավար Անդ­րա­նի­կ Օզանյանի կամավորական գնդին։ 1914 թվականին եղել է Անդրանիկի բանակի բժշկասանիտարական խմբի բժիշկը։ Հայկական լեգեոնում զինվորական բժիշկ է ծառայել։ Եղել է ՀՅԴ Այնթապի կենտրոնական կոմիտեի անդամ։

Զոհվել է Կիլիկիայի հայության ինքնապաշտպանության մարտերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Վ., Դժվարին տարիներ, Երևան, 1988։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Պայրամեան Ալիշան Ա., Կիլիզա. Հայկական Քիլիս, Երեւան, 2001։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։