Հայերն Իզմիրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Իզմիրումից)

Հայերն Իզմիրում հաստատվել են դեռևս 13-րդ դարում։ Գրավոր առաջին հիշատակությունը վերաբերում է 1261 թվականին, երբ հայ առևտրականները մասնակցել են բյուզանդա-ջենովական առևտրա կան պայմանագրի կնքմանը Իզմիր (այն ժամանակ՝ Զմյուռնիա, հայկական աղբյուրներում՝ նաև Զմյուռին) քաղաքում։

17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի սկզբին (պարսից շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղ թից հետո) 1000 հայ ընտանիք Երևանից, Նախիջևանից, Ղարարաբաղից, իսկ 17-րդ դարի վերջին (Աղա Մահմեդխանի 1795 թվականի արշավանքից հետո) մոտ 300 հայ ընտանիք Աշտարակից, Կարբիից, Օշականից, մա սամբ՝ Անկարայից գաղթել և հաս տատվել են Իզմիրում։

1621 թվականին Իզմիրում կար շուրջ 8 հազար, 1731 թվականին՝ 7 հազար, 1836 թվականին՝ 10 հազար հայ։ 1915 թվականին Իզմիրը շրջակա Բոռնովա, Գորդելիո, Կարաթաշ և Գյոզթեփե հայաբնակ արվարձաններով ունեցել է ավելի քան 21 հազար հայ բնակիչ։ 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը կոտորել են հայերի մեծ մասին, ողջ մնացածներն արտա գաղթել են Հունաստան, ապա՝ Հայաստան և այլուր։

Բնակության վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպյան վարժարան

Հայերը բնակվել են քաղաքի Հայնոց, Գետեզերք, Քարափ թաղամասերում։ Մեծ մասամբ արհեստավորներ էին (ոսկերիչներ, ժամագործներ, մետաքսագործներ)՝ համախմբված էսնաֆությունների մեջ։ Զգալի թիվ են կազմել նաև հայ վաճառականները, որոնցից շատերն առևտրական տներ ունեին Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքներում։ Արտահանում էին գորգեր, կաշի, բուրդ, հացահատիկ, չոր միրգ, ներմուծում նավթ, շաքար և այլն։ Իզմիրում գործել են 4 հայկական եկեղեցիներ (Հայնոցի Սուրբ Ստեփանոս, Սուրբ Հարություն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, կաթոլիկ՝ Սուրբ Տիրամայր)։ Շրջակա գյուղաքաղաքներում և ավաններում [Այղրն կամ Գյոզալհիսար, Բերղամա (պատմական՝ Պերգամոն), Մանիսա (պատմական՝ Մագնեսիա), Քրքաղաջ, Օդամիշ են] հայերը զբաղվել են նաև արհեստներով, առևտրով, մասամբ՝ այ գեգործությամբ։ 1799 թվականին հիմնվել է Մեսրոպյան վարժարանը, այնուհետև գործել են նաև Հռիփսիմյան իգական թերի միջնակարգ, Աղաբեկյան, Սարգսյան, Սավալանյան, Վանագետյան մասնավոր դպրոցները, Մխիթարյանների դպրոցը, միսիոներական բարձրագույն վարժարանը։ 1802 թվականին կառուցվել է Սուրց Լուսավորիչ ազգային հիվանդանոցը։

1879 թվականին Հովհաննես և Հակոբ Սպարտալյան եղբայրների միջոցներով կառուցվել է նոր հիվանդանոց։ Գործել են Սյունյաց, Արագածունյաց, Ոաումնասեր, Վասպուրական, Հաշտենից մշակութային ընկերությունները, 1909-1922 թվականներին՝ ՀԲԸՄ Իզմիրի մասնաճյուղը, հայկական թատրոն։

Առաջին հայկական տպարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզմիրի առաջին հայկական տպարանը 1759 թվականին հիմնել է Մահտեսի Մախրար, հետագայում գործել են նաև Մեսրոպյան, Տետեյան, Սամուրյան տպարանները, որտեղ հրատարակվել են հայկական գրքեր, պարբերականներ, դասագրքեր։ Հայկական առաջին թերթը՝ «Արշալույս Արարատյանը», լույս է տեսել 1840 թվականին։ Մինչև 1922 թվականը հրատարակվել է 36 անուն թերթ ու ամսագիր։

Իզմիրը հայ մշակութային և հասարակական-քաղարական կյանքի կարևոր կենտրոն էր։ Նրա հետ է կապված շատ հայ գործիչների՝ Ս. Ոսկանյանի, Ա. Փափագյանի, Մ. Մամտրյանի, Գ. Չիլինկիրյանի, Գ. Կոստանդյանի, Տ. Չուխաճյանի, Վ. Փափազյանի, Ա. Արմենյանի և այլոց գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։