Հայերը Բրուսայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Բրուսայում, Բրուսան (Պրուսա, այժմ՝ Բուրսա) Փոքր Ասիայի արևմուտքում ընկած Բյութանիա (Նիկոմեդիա) երկրամասի հնագույն քաղաքներից է։ 1326-1361 թվականներին եղել է օսմանյան պետության մայրաքաղաքը։ 20-րդ դարի սկզբին համանուն վիլայեթի (նաև՝ Խուդավենդիգյար) կենտրոնն էր։ Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարում (հիմնականում Պարսկաստանից, նաև Խարբերդից, Արաբկիրից և այլն։ 1914 թվականին քաղաքն ուներ 11,5 հազար հայ բնակիչ։ Գործել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, վարժարան, նախակրթարաններ։ 1922 թվականին քեմալականները, գրավելով Բրուսան, կազմակերպել են հայերի և հույների կոտորած։ Փրկվածները հիմնականում գաղթել են Հունաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։