Հայե՛ր, միացե՛ք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայե՛ր, միացե՛ք»
Թովմաս Պողոսյան, Հարութ Զենյան, Տիգրան Հովհաննիսյան, Գառնիկ Սարգսյան, Հեդա Համզաթովաի երգը
Ժանրհայ հայրենասիրական
Տևողությունմիջինը 5 րոպե
ՀեղինակԳուսան Հայկազուն

«Հայե՛ր, միացե՛ք», Գուսան Հայկազունի կողմից գրված հայրենասիրական երգ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց սկզբից միանալով Արցախյան շարժմանը` Գուսան Հայկազունը շարժման առաջին շաբաթվա ընթացքում գրում է «Հայեր, միացե՛ք» երգը և առաջին անգամ անձամբ կատարում այն 1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծննդյան օրը) Օպերայի հրապարակում[1]։

Տեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ուներ,
Բյուզանդացիներ, պարսիկների հետ,
Ձեռք ձեռքի տված բզկտեցին մեզ։
Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից,
Կոտորեց ազգս, տիրացավ երկրիս

Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք Հայեր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք,
Դեռ ճամբա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։

Ուս ուսի տված առյուծի նման,
Ետ բերենք հողն ու փառքը Հայության։

Պայծառ գալիք է սպասում Հային,
Այս դժուար պահին լինենք միասին,
Չի հանգստացեր, մեր հին թշնամին,
Ուզում է նորից կոտորել Հային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]