Հայաստանի պաշտպանության նախարարության շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի պաշտպանության նախարարության շենք
ՀասցեՀայաստան Հայաստան, Երևան, Բագրևանդ, 5
Մակերես26 հեկտար մ²
Կառուցման սկիզբ2005
ՃարտարապետՍտեփան Լազարյանի, Ռուբեն Հասրաթյան, Լևոն Քրիստափորյան, Հայկ Այվազյան[1]։
Կառուցման ավարտ2008

Հայաստանի պաշտպանության նախարարության շենք, ՀՀ ՊՆ շենք, Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական մարմնի տեղակայման վայր, որը գտնվում է՝ Հայաստան, Երևան, Բագրևանդ, 5, հասցեով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1993 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ նոր շենքային համալիր կառուցելու համար նախկին հիվանդանոցային համալիրի շենքը հանձնվել էր նախարարությանը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարություն չէր նախաձեռնվել։ 2005 թվականի դեկտեմբերին համալիրի երրորդ մասնաշենքի հիմքում այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար (հետագայում ՀՀ 3֊րդ նախագահ) Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղադրվել էր պարկուճ, որը հայ ժողովրդին ուղղված բարգավաճման և խաղաղության մաղթանքով հուշագիր էր պարունակում։ Դրանից հետո աշխատանքները մեծ թափ են առել՝ նախ, համալիրի շինարարության գլխավոր կապալառու է ճանաչվել ռուսական «Ինգեօկոմ-Երևան» ընկերությունը, ապա ավելի ուշ նա փոխվել է. ՊՆ-ն իր ձեռքն է վերցրել համալիրի կառուցումը, վստահելով շենքի նախագծումը «Հայնախագիծ» ինստիտուտին ի դեմս ճարտարապետներ Ստեփան Լազարյանի, Ռուբեն Հասրաթյանի, Լևոն Քրիստափորյանի և Հայկ Այվազյանի։ Ինչպես հայտնում են որոշ աղբյուրներ, ընդհանուր առմամբ, համալիրի կառուցման համար պայմանագրեր են ստորագրել շուրջ տասը կապալառու, նույնքան էլ ենթակապալառու շինարարական ընկերությունների հետ։

Համալիրի շինարարության արժեքը շուրջ 13 միլիարդ դրամ է, որն ստացվել է արտաբյուջետային միջոցների հաշվին[1]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը պաշտոնապես բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձի օրը[1]։ Համալիրի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՆ համալիրի հիմնական մասնաշենքերում տեղակայված է ՊՆ նախարարն իր աշխատակազմով, ՀՀ Գլխավոր շտաբն իր օպերատիվ ու կապի վարչությամբ, թիկունքային ծառայություններ, ինչպես նաև հիմնական մասնաշենքերում է գտնվում կոլեգիայի դահլիճը` նախատեսված 380 հոգու համար, հանդիսությունների սրահը, ճաշարանը, ֆիզպատրաստության սրահները, բուժսենյակներ և այլն[1]։

Համալիրի օժանդակ շինություններում են գտնվում լողավազանը, կաթսայատունը, սպորտային հրապարակներն ու համալիրը, անցագրային կետերը, զորանոցը, կապի կենտրոնացված համակարգը, հրաձգարանը, փակ ու ընդարձակ ավտոկայանատեղին ու մեծ հրապարակ, որը հարմար է նաև ուղղաթիռների վայրէջքի համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]