Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոց (նախկին ՀԽՍՀ կուլտմինի նկարչական շրջիկ արվեստանոց-ցուցահանդես), հիմնադրվել է 1939 թվականին, Գաբրիել Գյուրջյանի նախաձեռնությամբ։ Իր տեսակի մեջ միակն էր Խորհրդային Միությունում։

ՀՆՄ-ին կից կազմակերպություն էր։ Ստեղծագործական արշավախմբեր էր կազմակերպում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս՝ նկարիչներին անմիջականորեն առօրյա կյանքին հաղորդակից դարձնելու, տեղում նյութեր հավաքելով թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ ստեղծելու համար։

Արշավախմբերին մասնակցել են նաև ԽՍՀՄ, արտասահմանյան երկրների, սփյուռքի նկարիչներ։ Արվեստագետները շրջիկ արվեստանոցի ցուցահանդեսային ֆոնդին են հանձնել մեկական աշխատանք, որոնց հիման վրա էլ կազմակերպվել են շրջիկ ցուցահանդեսներ, իսկ ստեղծագործությունների մի մասը նվիրաբերվում է ակումբներին, գրադարաններին, դպրոցներին և այլն։

1994 թվականին Հայ նկարիչների շրջիկ արվեստանոցը կազմավորվել է որպես Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսային կենտրոն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 220 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 148