Հայաստանի թենիսի ֆեդերացիա
Հայաստանի թենիսի ֆեդերացիա, Հայաստանում թենիսը կարգավորող մարմին, որը ղեկավարվում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից։ Ֆեդերացիայի շտաբ-գրասենյակը գտնվում է Երևանում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի թենիսի ֆեդերացիան ստեղծվել է 1940 թվականին։ Գործող նախագահը Հարություն Փամբուկյանն է։ Ֆեդերացիան կազմակերպում է Հայաստանի մասնակցությունը թենիսի եվրոպական և միջազգային մակարդակի մրցումներին և վերահսկում է թենիսի մասնագետների պատրաստումը։ Ֆեդերացիան թենիսի միջազգային ֆեդերացիայի և թենիսի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեդերացիան ողջ Հայաստանում ղեկավարում է մի քանի թենիսի ակումբներ և կազմակերպում է թենիսի ամենամյա մրցաշարեր։ Ֆեդերացիան ղեկավարում է նաև Հայաստանի Դևիսի գավաթի թիմը և Հայասստանի ֆեդերացիայի գավաթի թիմը՝ ապահովելով նրանց մասնակցությունը համապատասխանաբար Դևիսի գավաթի և Ֆեդերացիայի գավաթի խաղարկություններին[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ազգային ֆեդերացիաներ - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». armnoc.am.
- ↑ «Armenian Tennis». gtp.gr.
- ↑ «Our History». tennisarmenia.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական կայք
- Հայաստանի թենիսի ֆեդերացիա Ֆեյսբուքում