Հայասաթ-1
Հայասաթ-1, հայրենական առաջին տիեզերական արբանյակը, որը ստեղծվել է 2022 թվականին, Հայաստանում։ Այն ստեղծվել է «Բազումքի» և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի՝ «Center for Scientific Innovation and Education»-ի հայ գիտնականների և ինժեներների կողմից (Մասիս Կումրիգյան, Ավետիք Գրիգորյան, Հայկ Մարտիրոսյան և այլք)[1]։
«Հայասաթ-1»-ը տիեզերք է բարձրանալու SpaceX-ի SmallSat Rideshare ծրագրի շրջանակում իրականացվող «Transporter 9» առաքելության ժամանակ, Falcon-9 հրթիռով։ Այն տիեզերք կբարձրացնի տարբեր ընկերությունների փոքր արբանյակներ[2]։
Մինչ այդ 2022 թվականիի մայիսի 25-ին ԱՄՆ-ից իսպանական SATLANTIS ընկերության հրթիռով Հայաստանը տիեզերք էր «գործուղել» իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը[3]։
Տեխնիկական պարամետրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբանյակը CubeSat ձևաչափի է, որի կշիռը 1 կգ է, չափերը՝ 1 միավոր կամ 10 սմ խորանարդ։
«Հայասաթ-1»-ն օգտագործում է օգտակար բեռ, որն ունի GPS ընդունիչ՝ դիրքորոշման և ուղեծրի պարամետրի որոշման համար։ Նրա լույսի և մագնիսական տվիչները ապահովում են արբանյակի կողմնորոշման, արևի ճառագայթման և մագնիսական դաշտերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը։ Այն տիեզերքի ծայրահեղ պայմաններում փորձարկելու է IMU (կողմնորոշման փոփոխությունները չափող սարք) սարքը այլ արբանյակներում օգտագործելու հնարավորությունը[4]։
Ըստ նախատեսվածի` արբանյակը կգտնվի 550 կմ բարձրությանբ երկրաշուրջ ուղեծրում՝ բարձր ու շատ նոսր մթնոլորտային շերտում, հասարակածի հետ ուղեծրի հարթության թեքությունը կկազմի 97,6 աստիճան։ Սա Երկրային ցածր ուղեծիրն է (Low Earth orbit), որտեղ ուղարկվում են կարճատև գործունեություն իրականացնող արբանյակները[3]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայասաթ-1»-ը Եվրոպայում անցելով ֆունկցիոնալ և այլ ստուգումներ 2023 թվականի նոյեմբերի 1-ին Space X ընկերության Falcon-9 հրթիռով ուղարկվել է տիեզերք[5]։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր[6]։ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է հեռուստատեսությամբ[7]։
«Հայասաթ-1»-ը տիեզերքում բացելով անտենաներն ու այլ ազդանշանների հետ Երկիր կուղարկի Կոմիտասի «Կաքավիկ»-ը՝ ձայնային ազդանշանների տեքսով։ Այն տիեզերքից յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարում[8]։ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ունի վերերկրյա կայանք, որի միջոցով էլ որսում է արբանյակի ուղարկած ազդանշանները, հենց արբանյակն անցնում է Հայաստանի վերևով[9]։
«Հայասաթ-1»-ի պատմական առաքելությունը կայանում է նրանում, որ լայն հնարավորություններ է բացում հեռահաղորդակցության, նավավարության, երկրի հեռազննման և անվտանգության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. ««Բազումք». Հայասաթ-1 արբանյակի քրաուդֆանդինգային արշավի մեկնարկը համարում ենք հաջողված». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ LLC, Helix Consulting. ««Հայասաթ-1»-ի ուղևորությունը դեպի տիեզերք կմեկնարկի նոեմբերի 30-ին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Երկրորդը՝ տիեզերքում, առաջինը՝ Հայաստանում․ տիեզերական ի՞նչ ուղի է անցնելու առաջին հայրենական արբանյակը». hy.armradio.am. 16 Սեպտեմբերի, 2023.
- ↑ «reArmenia». rearmenia.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ LLC, Helix Consulting. ««Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2023 թ․ դեկտեմբերի 3). ««Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել». Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «ՈՒՂԻՂ․ «ՀԱՅԱՍԱԹ-1»-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Երեք, երկու, մեկ․․․ Երբ «Հայասաթ-1»-ը բացի անտենաները, ձայնային ազդանշաններով Երկիր կհասնի Կոմիտասի «Կաքավիկ»-ը». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.