Համո Սահյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համո Սահյանի տուն-թանգարան
Համո Սահյանի թանգարան, Լոր.jpg
ԵրկիրՀայաստան
Տեղագրություն3-րդ փողոց, 28 շենք, Լոր, Սյունիքի մարզ, Հայաստան

Համո Սահյանի տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի Լոր գուղում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի Լորում գտնվող բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանը բացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը[2]։ Համո Սահյանի որդին՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» Հասարակական Կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանը դեկտեմբերին վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով կանգնեցնի Համո Սահյանի արձանն ու բացի նրա թանգարանը։ Բայց բանաստեղծի արխիվը վաճառելու աղմուկից հետո մշակույթի նախարարությունն արձագանքել էր և թանգարանի վերանորոգման հարցին արագ ընթացք տվել։

Այդտեղ գտնվում է նրա գրասեղանը, որի վրա աշխատել է 10 տարուց ավել, ժամացույցներ, լուսանկարներ, մակագրված նվեր ստացած գրքեր[3],։։

Տուն-թանգարանի բակում կանգնեցվել է Համո Սահյանի կիսանդրին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]