Համլետ Հայրապետյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Հայրապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Վոլոդյայի Հայրապետյան | |
---|---|
մարտի 26, 1962 - հունիսի 1, 1998 | |
Ծննդավայր | Գյունե Ճարտար, Մարտունի |
Մահվան վայր | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Համլետ Վոլոդյայի Հայրապետյան (մարտի 26, 1962 - հունիսի 1, 1998), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Համլետ Հայրապետյանը ծնվել է 1962 թվականի մարտի 26-ին, Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես այգեգործ։
Արցախյան պատերազմի տարիներին ծառայել է Արցախի 2-րդ ՊՇ-ում, եղել է վաշտի հրամանատար, ունեցել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Մասնակցել է Ամիրանլարի, Ղարադաղլուի, Սիփանի, Մաճկալաշենի, Ֆիզուլու, Հորադիզի համար մղված մարտերին։ Զոհվել է 1998 թվականի հունիսի 1-ին՝ «Սիփան 42» մարտական դիրքում, սրտի կաթվածից։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հուղարկավորված է հայրենի Ճարտար գյուղի գերեզմանատանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |