Համլետ Բադունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Բադունց
Ծնվել էփետրվարի 5, 1972(1972-02-05)
ԾննդավայրՈւխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 1992(1992-12-13) (20 տարեկան)

Համլետ Արտաշեսի Բադունց (1972 փետրվարի 5, Ուխտաձոր - 1992 դեկտեմբերի 13, Ուխտաձոր), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 5-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում, Մուրմանսկ քաղաքում[1]։

Զորացրվելուց հետո մտել է Արցախյան բանակի շարքերը։ Մասնակցել է մի շարք ազատագրական և պաշտպանական մարտերի։ Զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին, Ուխտաձորում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.