Համընդհանուր ընտրություններ Վենեսուելայում (2000)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համընդհանուր ընտրություններ Վենեսուելայում (2000)
Վենեսուելա
հուլիսի 30, 2000

Տեսակ ընտրությունների խումբ

Նախորդ 1998 թվականի Նախագահական ընտրություններ Վենեսուելայում

Հաջորդ 2006 թվականի Նախագահական ընտրություններ Վենեսուելայում

2000 թվականի համընդհանուր ընտրություններ Վենեսուելայում, նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 2000 թվականի հուլիսի 30-ին Վենեսուելայում[1]՝ ոչ վաղ անցյալում ընդունած սահմանադրությանը համապատասխան։

Գործող նախագահ Ուգո Չավեսը նոր սահմանադրության շրջանակներում թեկնածությունը դրել էր 6-ամյա ժամկետով ընտրվելու համար։ Նրա գլխավոր հակառակորդը իր նախկին դաշնակից, Սուլիա նահանգի նահանգապետ Ֆրանսիսկո Արիաս Կարդենասն էր։ Չավեսը հեշտությամբ հաղթեց ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայնի 60 %-ը՝ գերազանցելով նախորդ ընտրություններում իր գրանցած արդյունքը՝ զիջելով միայն Ռոմուլո Գալյեգոսին, որը 1947 թվականին ստացել էր 74,35% ձայն։ Չավեսը կարողացավ հաղթել գրեթե բոլոր նահանգներում․ Արիաս Կարդենասը կարողացավ հաղթանակ տանել միայն հայրենի Սուլիա նահանգում։

2004 թվականի հունիսի 8-ին հայտարարվեց, որ նախագահական ընտրությունների արդյունքները հանրաքվեի կդրվեն օգոստոսի 15-ին։

Քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ քարոզարշավներից 2000 թվականինը տարբերվում էր նրանով, որ այն ընթանում էր Վենեսուելայի նոր սահմանադրության համաձայն, որն ընդունել էր Սահմանադրական ասամբլեան և որը հաստատվել էր 1999 թվականի դեկտեմբերի հանրաքվեով։ Անսովոր էր նաև այն, որ 1958 թվականից ի վեր բոլոր ընտրությունների Դեմոկրատական գործողություն և ԿՈՊԵՅ կուսակցությունների ավանդական մասնակցիները, որոնք դեռ ճգնաժամի մեջ էին, այս անգամ նախագահի պաշտոնի համար թեկնածու չառաջադրեցին։ Վենեսուելական ընտրություններին բնորոշ չէր նաև թեկնածուների քիչ քանակը․ այն ընդամենը երեքն էր։

Նախագահական քարոզարշավը, որն ուղեկցվում էր նախընտրական պայքարի ֆավորիտների՝ Չավեսի և Կարդենասի երկուստեք հարձակումներով, բնութագրվում էր հասարակության ուժեղ բևեռացմամբ, ինչպես և 1998 թվականին էր։ Շատ դեպքերում կրքերի բորբոքումը կապված էր նախագահի թեկնածուների սերտ հարաբերություններով։ Արիաս Կարդենասը, ինչպես և Չավեսը պրոֆեսիոնալ զինվորական էր։ 1992 թվականին Կարդենասը մասնակցեց Չավեսի կազմակերպած ռազմական հեղափոխության փորձին։ Արդյունքում նրանց մոտ տարաձայնություններ առաջացան ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ։ Արիաս Կարդենասը հեռացավ Չավեսի ստեղծած Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ից և գլխավորեց «Արմատական գործ» ձախակողմյան կուսակցությունը, որից ընտրվեց Սուլիա նահանգի նահանգապետ։ Ավելի ուշ նա ակտիվորեն սատարում էր Չավեսին 1998 թվականի ընտրություններում, սակայն երկու քաղաքական գործիչների ուղիները կրկին բաժանվեցին, որպեսզի նորից հատվեն արդեն 2000 թվականի ընտրություններից հետո։

2000 թվականի ընտրություններին Արիաս Կարդենասն իրեն դիրքավորում էր որպես ամբողջ հասարակության թեկնածու՝ միաժամանակ հակառակորդին մեղադրելով Բոլիվարական հեղափոխության գաղափարներից շեղման մեջ։ Չավեսն իր հերթին խոստանում էր հետագայում ևս հետևել հեղափոխական ուղուն՝ Արիաս Կարդենասին դավաճան կոչելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Venezuela (Presidential) 2000» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 8 July, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |siteweb= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]