Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (2006)
Վենեսուելա
դեկտեմբերի 3, 2006

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Վենեսուելայի նախագահ

Թեկնածուներ Ուգո Չավես

Հաղթող Ուգո Չավես

Նախորդ 2000 Venezuelan presidential election?

Հաջորդ 2012 թվականի Նախագահական ընտրություններ Վենեսուելայում

2006 թվականի նախագահական ընտրություններ Վենեսուելայում տեղի են ունեցել դեկտեմբերի 3-ին։ Գործող նախագահ Ուգո Չավեսը, 2004 թվականի հանրաքվեում հաղթանակ տանելով, որոշեց իր թեկնածությունը դնել երկրորդ ժամկետի համար։ Ինչպես և նախորդ ընտրություններում Չավեսի հակառակորդները որոշեցին առաջադրել միասնական թեկնածու, սակայն փրայմերիզ անցկացնելու փոխարեն ընդդիմությունից նախագահի հնարավոր թեկնածուները բանակցություններ վարեցին համաձայնության հասնելու նպատակով։ Արդյունքում այդ ընտրություններում ըննդիմության թեկնածուն Մանուել Ռոսալեսը դարձավ, որը Վենեսուելայի խոշորագույն նահանգի՝ Սուլիայի նահանգապետն էր և «Նոր ժամանակ» ձախակենտրոն կուսակցության առաջնորդը։

Չավեսը ընտրարշավի հենց սկզբից երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում՝ ամբողջ ընտրարշավի ժամանակ հասարակական կարծիքի հարցումների մեծամասնությունում առաջին տեղը գրավելով։ Արդյունքում նա կարողացավ համոզիչ հաղթանակ տանել՝ ցուցաբերելով ամենաբարձր ցուցանիշ և ձայների խոշորագույն տարբերություն Վենեսուելայի պատմության մեջ՝ 1958 թվականի ընտրություններից ի վեր։ Չավեսի համար դա նախագահական ընտրություններում 3-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու էր գրանցվել։ Թեկնածուների մեծ քանակը հիմնականում բացատրվում է չավիզմի համախոհների միջև պառակտմամբ[1]։ Այդուհանդերձ հաղթանակի հավակնում էին միայն երկուսը՝ գործող նախագահ Ուգո Չավեսը, որին առաջադրել էր իր Հինգերորդ հանրապետության շարժում կուսակցությունը և 24 ձախակողմյան կուսակցությունների կողմից սատարվող Սուլիա նահանգի նահանգապետ Մանուել Ռոսալեսը՝ «Նոր ժամանակ» կուսակցությունից, ում սատարում էին նաև 43 ընդդիմադիր կուսակցություններ։

Ընտրություններին մասնակցելու համար գրաննցվել էին նաև Էդ Վերան և Կարոլինա Կոնտրերասը (անկուսակցականներ), Խոսե Տինեոն (Երրորդ հազարամյակի Վենեսուելա), Կարմելո Ռոմանո Պերեսը (Ժողովրդական միասնության լիբերալ շարժում), Անխել Իրիգոյենը (Կոտրենք շղթաները), Վենեսուելա դա Սիլվան (Նոր սոցիալական կարգուկանոն), փաստաբան Գոմեր Ռոդրիգեսը (Հանուն Վենեսուելայի սիրո), Իսբելիա Լեոնը (Ուժ և Խաղաղություն հաստատություն), Ֆրանսիսկո Պեդրո Արանգուրենը (Երկրի գիտակցություն շարժում), Լուիս Ալֆոնսո Ռեյես Կաստիլիոն (Վենեսուելայի կազմակերպված երիտասարդների կազմակերպություն), Խուդիտ Սալասարը (Հայրենիքի որդիք), փաստաբան Ալեխանդրո Խոսե Սուարես Լուսրդոն (Ազգային զգացումի շարժում)։

Մի քանի թեկնածուներ հանեցին իրենց թեկնածությունները․

  • Բենխամին Ռաուսեո՝ «Կոմս Գուաչարո» մականունով, ստենդ ափ կատակերգու, որն առաջադրվել էր նոր կազմավորված «ՊԻԵԴՌԱ» կուսակցությունից։ Ընտրություններից երեք օր առաջ հանեց իր թեկնածությունը, քանի որ խոստացել էր, որ եթե հասարակական հարցումների ժամանակ չզբաղեցնի առաջին կամ երկրորդ տեղը, դուրս կգա նախընտրական արշավից։ Իր համախոհներին կոչ արեց քվեարկել իրենց հայեցողությամբ[2]։
  • Խեսուս Կալդերա Ինֆանտե, Ներդրումների երաշխավորման հիմնադրամի նախկին նախագահ, Նոր առաջադիմական դաշինքի նախագահ։ Իր թեկնածությունը հանեց նոյեմբերի 29-ին հօգուտ Ռոսալեսի[3]։
  • Սոտելդո Անխել Բլանկո (մի խումբ ընտրողներից)
  • Լուրդես Սանտանդեր (Շրջակա միջավայրի հաստատուն վերահսկման շարժում)
  • Բրիգիտա Գարսիա (Խուան Բիմբայի կուսակցություն)
  • Խոսե Գրեգորիո Էռնանդես Չավես (PASR կուսակցություն)
  • Աբադի Վասկես (Անկախ հասարակական կազմակերպությունների ազգային միություն)
  • Ինոս Սանչես (Անկախ գործողության ուժ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]