Համեմատության աստիճաններ
Արտաքին տեսք
Համեմատության աստիճաններ, որակական ածականի և մակբայի արտահայտած հատկանիշի առավել կամ պակաս լինելը ցույց տվող ձևեր։
Հայերենում համեմատության աստիճանները լինում են դրական, բաղդատական, գերադրական և դրսևորվում են կա՛մ համադրական եղանակով՝ բառի սկզբնաձևի վրա մասնիկ ավելացնելով, կա՛մ վերլուծական եղանակով՝ համեմատության աստիճաններ ցույց տվող բառերի հարադրմամբ։ Ժամանակակից հայերենում գերիշխում է համեմատության աստիճաններ կազմելու երկրորդ եղանակը. համեմատության իմաստն արտահայտվում է մակբայներով (առավել, քիչ և այլն), ածականներով (արտակարգ, զարմանալի և այլն)։ Համադրական կազմությունը սահմանափակ է (մեծ-ամենամեծ-մեծագույն)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 112)։ |