Համբարձում Էլչիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբարձում Էլչիբեկյան
Ծնվել էմայիսի 7, 1896(1896-05-07)
ԾննդավայրԱրդաբիլի նահանգ, Իրան
Մահացել էապրիլի 23, 1977(1977-04-23) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և պատմաբան
ԱշխատավայրԿոմունիստ
Զբաղեցրած պաշտոններպատմական գիտությունների թեկնածու

Համբարձում Մելքոնի Էլչիբեկյան (մայիսի 7, 1896(1896-05-07), Արդաբիլի նահանգ, Իրան - ապրիլի 23, 1977(1977-04-23), Մոսկվա, ԽՍՀՄ), պատմաբան, խմբագիր։ Պատմական գիտությունների թեկնածու (1942 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին՝ «Կոմունիստ Տաջիկիստանա» (ռուսերեն) թերթի խմբագիր։

1932–1934 թվականներին՝ «Կոմունիստ» (հայերեն, Բաքու) թերթի խմբագրի տեղակալ։

1940–1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստուտում։

1944 թվականին լույս են տեսել Էլչիբեկյանի «Գեներալ մայոր Բ. Մ. Շելկովիկով», «Սովետական իշխանության հաստատումը Հայաստանում» (1954 թվական), «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում» (1957 թվական), «Հայաստանը մեծ հոկտեմբերի նախօրեին (փետրվար-հոկտեմբեր, 1917 թվական)» (1963 թվական, երեքն էլ՝ ռուսերեն) աշխատությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։