Կարինա Համբարձումովա
| Կարինա Համբարձումովա | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1989 (36 տարեկան) |
| Ծննդավայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Կոչում | կանանց միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր և միջազգային վարպետ[2] |
| Ներկայիս վարկանիշ | 2406 |
| ՖԻԴԵ համար | 4166299 |
| 365chess | Karina_Ambartsumova |
| Chesstempo համար | 7042 |
| ICCF համար | 7042 |
Կարինա Համբարձումովա (Ամբարձումովա), (օգոստոսի 17, 1989, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի[3] ռուսաստանցի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր[4], Ռուսաստանի սպորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինան շախմատ խաղացել է 4 տարեկանից։ Հաջող արդյունքներ է ցույց տվել պատանիների մրցաշարերում։ 2002 թվականին Իսպանիայում բրոնզե մեդալ է նվաճել մինչև 14 տարեկանների պատանիների մրցաշարում։ 2003 թվականին Չեռնոգորիայում Եվրոպայի մինչև 16 տարեկանների պատանիների մրցաշարում զբաղեցրել է 3-5-րդ տեղը։ 2005 թվականին Սոչիում Ռուսաստանի մինչև 18 տարեկանների պատանիների մրցաշարում զբաղեցրել է 2-5-րդ տեղը։ 2010 թվականին Մոսկվայում 5,5 միավորով դարձել է Ռուսաստանի ուսանողների հաղթող[5]։ 2011 թվականին Շենժենում ներկայացրել է Ռուսաստանը XXVI Ամառային Ունիվերսիադայում։
2008 թվականին Մոսկվայում ընթացող արագ շախմատի մրցաշարում դարձել է հաղթող։ 2012 թվականին Մոսկվայում տեղի ունեցած բլից մրցաշարում դարձել է հաղթող։ 2014 թվականին Դանիայում դարձել է «Lady Chess» միջազգային կանանց մրցաշարի հաղթող[6]։ SK «Schwäbisch Hall» թիմի կազմում դարձել է Գերմանիայի շախմատային Բունդեսլիգայի հաղթող։ 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում դարձել է կանանց արագ շախմատի Ռուսաստանի չեմպիոնուհի։ 2016 թվականին մասնակցել է Եվրոպայի կանանց թիմային գավաթին[7]։
2011 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանը։ Մասնագիտությամբ Սոցիալական մանկավարժ է։ Աշխատում է շախմատի մարզիչ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://ratings.fide.com/apps/223777.pdf
- ↑ FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2019 — 2019.
- ↑ Հայուհի գրոսմայստերը Մոսվկայի բլից շախմատի չեմպիոնն է
- ↑ «Title Applications (WGM): Ambartsumova, Karina». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Инна Ивахинова вошла в тройку победителей на чемпионате России по шахматам среди студентов
- ↑ WGM Karina Ambartsumova winner of Lady Chess 2014
- ↑ OlimpBase :: European Women's Chess Club Cup :: Karina Ambartsumova
- ↑ Краткая биография гроссмейстера Карины Амбарцумовой
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարինա Համբարձումովայի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Կարինա Համբարձումովայի պարտիաները կայքում
- Կարինա Համբարձումովայի անձնական քարտը 365chess.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Համբարձումովա» հոդվածին։ |
|
- Pages using the Chart extension
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կազան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Հայ գրոսմայստերներ
- Հայ շախմատիստներ
- Շախմատի կանանց գրոսմայստերներ
- Շախմատի միջազգային վարպետներ
- Ռուս շախմատիստներ
- Ռուսահայ շախմատիստներ
- Ռուսաստանի սպորտի վարպետներ