Համացանցում ոչ ոք չգիտի, որ դու շուն ես
Համացանցում ոչ ոք չգիտի, որ դու շուն ես (անգլ.՝ On the Internet, nobody knows you’re a dog), Փիթեր Շթեյների նկարը[1][2]՝ հրատարակված 1993 թվականի հուլիսի 5-ին «The New Yorker» ամսագրում։ Նկարում պատկերված է երկու շուն, որոնցից մեկը նստած է համակարգչի առաջ և արտասանում է այդ ասացվածքը, իսկ երկրորդը նստած է կողքին և ուշադիր լսում է նրան[3]։ 2011 թվականից տվյալ նկարը համարվում է The New Yorker-ի էջերից ամենահայտնի նկարը, որի կանոնավոր վերաթողարկման արդյունքում Շթեյները վաստակել է 50 000 դոլար[1][4][5]։ Նկարի վրայի գրությունը անգլերենում դարձել է ասացվածք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթեր Շթեյները՝ «The New Yorker» ամսագրի նկարիչը[6], նշել է, որ ի սկզբանե նկարին քչերն են ուշադրություն դարձրել, բայց հետո այն կարծես սկսեց ապրել իր կյանքով, իսկ հեղինակը իրեն զգաց այնպես, ինչպես «Ժպիտիկի» հեղինակը[1]։ Իրականում Շթեյները հետաքրքրված չի եղել համացանցի հետ կապված ինչ-որ բան ստեղծելով և «բավականին խորը» չի մտածել նկարի իմաստի մասին. նա ընդամենը նկարի համար մտածել է հետաքրքիր գրվածք[1]։
Նկարի հայտնիության հետ կապված՝ Շթեյները ասել է. «Ես մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ սա. պարզապես այնպես ստացվեց, որ այն արդեն հայտնի է»[1]։
Ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարն ընդգծում է համացանցի պատմության կարևոր պահը։ Նախկինում համարվելով բացառապես պետական ինժեներների և գիտնականների քննարկման դաշտ՝ համացանցը դարձել է մոլորակի բնակչության մեծագույն մասի խոսելու, շփվելու, հաղորդակցվելու կարևորագույն միջոցը։ Lotus Software-ի հիմնադիր և համացանցային ակտիվիստ Միթչ Քեյփորը ասել է. «Այն բանի իրական խորհրդանիշը, որ համացանցի հանդեպ հետաքրքրությունը հասել է իր գագաթնակետին, հրատարակվել է այս ամռանը, երբ The New Yorker-ը տպագրել է այդ հարցին տեղեկացված երկու շների պատկերող նկարը»[7]։
Նկարը խորհրդանշում է ցանցում անձնական կյանքի հասկացությունը, երբ օգտատերերը կարող են ուղարկել և ստանալ փոստ՝ էությամբ մնալով անանուն։ Լոուրենս Լեսսիգը կարծում է, որ «ոչ ոք չգիտի», որովհետև պրոտոկոլները օգտատերերից չեն պահանջում նույնականացում՝ իդենտիֆիկացիա, չնայած մի քանիսը, օրինակ՝ համալսարաններում տեղակայված համակարգիչները, կարող են պահանջել ինչ-որ տեղեկություններ օգտատիրոջ մասին։ Միայն թե այդ տեղեկությունը սահմանափակված է սոսկ տեղական մուտքի կետով և չի համարվում ընդհանուր արձանագրության՝ պրոտոկոլի մաս[8]։
Մորեհեն-Մարտինի և Շումախերի հետազոտությունները՝ կապված համացանցի պարտադիր և խնդրահարույց օգտագործման հետ, բարձրացնում են այն հարցը, որ մոնիտորի պատճառով ինքնորոշման ունակությունը դառնում է օնլայն շփման մի մասը[9]։ Այստեղից կարելի է ենթադրել, որ նկարի վրայի մակագրությունը կարող է նշանակել, որ «կիբեռտարածությունը» ազատագրում է, քանի որ սեռը, ռասան, տարիքը, տեսակետները, ոչ էլ «շուն լինելը» կարևոր չեն, իսկ երբեմն հակառակը՝ սխալ են նշված որոշակի նպատակներով, օրենքով կամ անօրինական»։ Դա կրկնում է պնդումը, որն ասել է Usenet-ի պատմության հիմնակար գործիչներից Ջոն Գիլմորը 1996 թվականին[10]։ Մակագրությունը նաև ենթադրում է «համակարգչային երեսպաշտություն», որը դրսևորվում է ինքդ քեզ ներկայացնելով որպես տարբեր սեռերի, ռասայի, տարիքի ներկայացուցիչ[11]։ Մեկ այլ մակարդակում «շան ազատությունն է որոշում կայացնելը, որպեսզի օգնի իրեն, ազատ լինելով «անցնել», որպես արտոնյալ խմբի մաս, այսինքն՝ մարդիկ, որոնք ունեն մուտք դեպի համացանց»[11][12]։
Համաձայն The New Yorker-ի նկարիչ-խմբագիր Բոբ Մանկովի՝ «նկարը արձագանք է գտել facile façade-ի դեմ մեր զգուշության մեջ, որը կարող է HTML լեզվին ծանոթ յուրաքանչյուր ոք»[13]։
Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը ոգեշնչել է Ալան Դևիդ Փերկինսին ստեղծել բեմադրություն՝ «Nobody Knows I’m a Dog» անվանումով։ Բեմադրության սյուժեն ծավալվում է վեց տարբեր մարդկանց շուրջ, որոնք չեն կարողանում նորմալ կերպով շփվել մարդկանց հետ՝ միաժամանակ պարզելով, որ համացանցում անանունությունը թույլ է տալիս նրանց շփվել և հաստատվել[1]։
Apple-ի ստեղծած Cyberdog համացանցային հավելվածների հավաքածուն իր անունը ստացել է՝ ի պատիվ այս նկարի[14]։
2015 թվականի փետրվարի 23-ին The New Yorker-ի էջերում հայտնվել է Քամրան Խաֆիզի նկարը. մի մարդ նստած է համակարգչի առաջ, իսկ կողքին՝ երկու շուն (նման Շթեյների նկարի շներին), որոնք միմյանց հարցնում են. «Իսկ հիշում ե՞ս, երբ համացանցում ոչ ոք չգիտեր, թե ով ես դու»[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Fleishman Glenn (դեկտեմբերի 14, 2000)։ «Cartoon Captures Spirit of the Internet»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2014-10-30-ին։ Վերցված է հոկտեմբերի 1, 2007
- ↑ Aikat Debashis "Deb" (1993)։ «On the Internet, nobody knows you're a dog»։ University of North Carolina at Chapel Hill։ Արխիվացված է օրիգինալից 2005-10-29-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2007
- ↑ EURSOC (2007)։ «New Privacy Concerns»։ EURSOC։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-26-ին։ Վերցված է հունվարի 26, 2009
- ↑ Glenn Fleishman (հոկտեմբերի 29, 1998)։ «New Yorker Cartoons to Go on Line»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 2, 2007
- ↑ «January 2011 Brown's Guide Cover | Brown's Guide to Georgia»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին։ Վերցված է 2017-08-28
- ↑ January 2011 Archived 2014-03-12 at the Wayback Machine., Brown's Guide to Georgia
- ↑ Elmer-DeWitt Philip, Jackson David S. & King Wendy (դեկտեմբերի 6, 1993)։ «First Nation in Cyberspace»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-05-ին։ Վերցված է մարտի 21, 2009
- ↑ Lessig Lawrence (2006)։ Code: Version 2.0։ New York: Basic Books։ էջ 35։ ISBN 0-465-03914-6
- ↑ Taylor Maxwell, Quayle Ethel (2003)։ Child Pornography: An Internet Crime։ New York: Psychology Press։ էջ 97։ ISBN 1-58391-244-4
- ↑ Jordan Tim (1999)։ «The Virtual Individual»։ Cyberpower: The Culture and Politics of Cyberspace and the Internet։ New York: Routledge։ էջ 66։ ISBN 0-415-17078-8
- ↑ 11,0 11,1 Trend David (2001)։ Reading Digital Culture։ Malden, MA: Blackwell Publishing։ էջեր 226–7։ ISBN 0-631-22302-9
- ↑ Singel Ryan (սեպտեմբերի 6, 2007)։ «Fraudster Who Impersonated a Lawyer to Steal Domain Names Pleads Guilty to Wire Fraud»։ Wired։ Վերցված է հոկտեմբերի 2, 2007
- ↑ Cavna Michael (հուլիսի 31, 2013)։ «‘NOBODY KNOWS YOU’RE A DOG’: As iconic Internet cartoon turns 20, creator Peter Steiner knows the joke rings as relevant as ever»։ Washington Post։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Ticktin Neil (February 1996)։ «Save Cyberdog!»։ MacTech 12 (2)։ Վերցված է սեպտեմբերի 3, 2011
- ↑ The New Yorker - A cartoon by Kaamran Hafeez, from this week’s
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jones Christopher R. (2004)։ «Nobody knows you're a dog»։ in Land Ray & Bayne Siân։ Education in Cyberspace։ New York: Routledge։ 105 pages։ ISBN 0-415-32882-9
- Nielsen Jakob (1995)։ Multimedia and Hypertext: The Internet and Beyond։ San Diego: AP Professional։ 172 pages։ ISBN 978-0-12-518408-3
- Nakamura Lisa (2002)։ Cybertypes: Race, Ethnicity, and Identity on the Internet։ New York: Routledge։ 35 pages։ ISBN 0-415-93837-6
- Schneider Edgar (2003)։ Living the Good Life With Autism։ London: Jessica Kingsley Publishers։ 44 pages։ ISBN 1-84310-712-0
- Turkle Sherry (1997)։ Life on the Screen: Identity in the Age of the Internet։ New York: Simon & Schuster։ 352 pages։ ISBN 0-68483-348-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peter Steiner’s site
- Myth/Reality Archived 2010-06-06 at the Wayback Machine.
- The Cartoon Bank online Archived 2014-02-14 at Archive.is
- Nobody Knows I’m a Dog production