Համաերզնկացիական վերաշինաց միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համաերզնկացիական վերաշինաց միություն, հիմնադրվել է 1934-ին, ԱՄՆԴետրոյտ քաղաքում, համանուն հայրենակցական խմբերի միավորումով։ Նպատակն էր Խորհրդային Հայաստանում հիմնել Նոր Երզնկա ավան և այն բնակեցնել երզնկացիներով։ Նոր Երզընկան հիմնադրվեց 1966-ին՝ Աշտարակի շրջանում (այժմ՝ Նաիրիի շրջան)։ Միությունը կենտրոնական վարչության գլխավորությամբ (Արամ Ազնավորյան, Արշակ Ալճյան և ուրիշներ), սերտ կապեր է պահպանում ավանի տնտեսության և դպրոցի հետ։ Միությանը գործակցում է Արմտանների հայրենակցական միությունը (Բոստոն)։ Համաերզնկացիական վերաշինաց միությունը ակտիվ մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ կռվող կարմիր բանակի, ինչպես նաև հետագայում ներգաղթի օգտին կազմակերպված հանգանակությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 87 CC-BY-SA-icon-80x15.png