Հաղթանակի 40-ամյակի պողոտա (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաղթանակի 40-ամյակի պողոտա
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում է Պրոլետարսկի շրջան
Երկարություն 5 կիլոմետր
Կոորդինատներ: 47°14′10.000000099602″ հս․ լ. 39°48′36.000000100008″ ավ. ե. / 47.23611111113877570° հս․. լ. 39.81000000002777739° ավ. ե. / 47.23611111113877570; 39.81000000002777739

Հաղթանակի 40-ամյակի պողոտա (ռուս.՝ Проспект 40-летия Победы), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պողոտաներից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտան ամբողջությամբ գտնվում է Պրոլետարսկի շրջանի Ալեքսանդրովկա միկրոշրջանում և նրա հիմնական տրանսպորտային մայրուղին է։ Այն սկսվում է Չերևիչկինի և Սարյան փողոցների հատման վայրից, մեծ մասամբ անցնում է արևելյան ուղղությամբ, միկրոշրջանի ծայրամասի մոտ թեքվում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև, դեպի Կոբյակովա ձորակ իջնելիս, դեպի հյուսիս` ավարտվելով M4 դաշնային ավտոճանապարհի հետ հանգույցում[1]։

Տների համարակալումը մեծանում է արևմուտքից արևելք։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտան ոչ միայն շրջանի, այլև քաղաքի հիմնական տրանսպորտային զարկերակներից մեկն է, որն ապահովում է տրանսպորտի ելքը դեպի մարզի մայրուղի, ինչպես նաև Դոն գետի ձախ ափի հանգստյան գոտիներ և Ակսայ արբանյակ քաղաք։ Պողոտայի մեծ մասով գործում են թիվ 54, 70 և 80 ավտոբուսները, թիվ 22 տրոլեյբուսը և բազմաթիվ երթուղային տաքսիներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտայի ձևավորումը սկսվել է 1961 թվականին` Ալեքսանդրովկան Դոնի Ռոստովին միացնելուց հետո[2][3]։ Պողոտան կառուցվել է ստանիցայի հյուսիսային ծայրամասում, նախկինում գոյություն ունեցած դեպի Ակսայ տանող ճանապարհի երթուղով։ Մինչ օրս էլ պողոտայի զույգ (հարավային) կողմում գերակշռում են ցածրահարկ մասնավոր շինությունները, իսկ կենտ կողմում` բարձրահարկ բազմաբնակարան շենքերը։ Մինչև 1985 թվականը պողոտան կոչվել է Ակսայի փողոց։ Մինչև 1980-ական թվականների վերջը պողոտայի արևելյան ծայրամասի հարավային կողմի շինությունները («Գեոֆիզիկ» գյուղ) վարչականորեն պատկանում էին Ակսայ քաղաքին, թեպետ ինքը` պողոտան, Ռոստովի տարածքն էր[4][1]։

1985 թվականին, պողոտան վերանվանելու հետ մեկտեղ, նրա սկզբնամասում տեղադրվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի հուշանշանը։ 2000-ական թվականներին այն ապամոնտաժվել է վթարային վիճակում գտնվելու պատճառով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]