Հաղթանակի հրեշտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի հրեշտակ
տեսակքանդակ
քանդակագործԿուեր դե Լիոն Մակքարի
տարի1922
ժանրհանրային արվեստ
նյութբրոնզ
գտնվելու վայրՎինդսոր կայարան
քաղաքՄոնրեալ
 Angel of Victory Վիքիպահեստում

Հաղթանակի հրեշտակ (անգլ.՝ Angel of Victory), Լոնդոնում ծնված քանդակագործ Կուեր դե Լիոն Մակքարիի (1881-1979) ստեղծած արձանը, որը տեղադրվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի «Վինդսոր» կայարանում։ Այն շահագործման է հանձնվել 1922 թվականին՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու 1160 զոհված աշխատակիցների[1]։

Բրոնզե հուշարձանում կերտված հրեշտակը բարձրացնում է մահացած ծառայողին։ Հուշարձան պատվանդանին մակագրված է.

Ի հիշատակ Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղային ընկերության աշխատակիցների,
ովքեր Թագավորի ու Երկրի կանչի հետ մեկտեղ,
թողեցին այն ամենը, ինչը հարազատ էր նրանց, հանդուրժեցին դժվարություններ,
վտանգի ենթարկվեցին և վերջապես կորան տեսադաշտից իրենց պարտքը կատարելիս
և գնացին անձնազոհության` իրենց կյանքը տալով հանուն մյուսների ազատության։
Թող գալիք սերունդները տեսնեն,
որ նրանց անունները չեն մոռացվել։
1914-1918 1939-1945

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Angel of Victory - Montreal, Quebec - World War I Memorials and Monuments on Waymarking.com». www.waymarking.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]