Հաղթանակի դրոշը ռայխստագի վրա (լուսանկար, Տյոմին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի դրոշը ռայխստագի վրա
տեսակԼուսանկար
նկարիչՎիկտոր Տյոմին
տարիմայիս 1945
ստեղծման երկիր Գերմանիա
ժանրֆոտոլրագրող
գտնվում էՌայխստագ
Ծանոթագրություններ

«Հաղթանակի դրոշը ռայխստագի վրա», «Պրավդա» թերթի ֆոտոթղթակից Վիկտոր Տյոմինի հայտնի լուսանկարը։

Իրավիճակը Բեռլինում ազատագրման նախօրեին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բանակի՝ Բեռլին մուտք գործելուց հետո հայտնվել են քաղաքի գրավված շենքերի վրա տեղադրված դրոշների պատկերով բազմաթիվ լուսանկարներ։ Խորհրդային ռազմական թղթակիցները բազմիցս պատկերել են պատերազմի եզրափակիչ հաղթական պահը՝ ռայխստագի վրա կարմիր դրոշի բարձրացումը։ Այդ լուսանկարները, ռազմական ֆոտոռեպորտաժի պրակտիկային համապատասխան, սովորաբար արվել են մարտերից հետո[1]։

Իրական Հաղթանակի դրոշի հաստատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայխստագի վրա դրոշը տեղադրվել է Բեռլինի գործողության ժամանակ՝ 1945 թվականի ապրիլի 30-ին, տեղական ժամանակով 22:40-ին: Դրոշը (համար 5), որը բարձրացվել է Ռեյխստագի տանիքին, սկզբում տեղադրվել է հաղթանակի աստվածուհու արձանի թագի վրա Վլադիմիր Մակովի, Գազի Զագիտովի, Ալեքսեյ Բոբրովի, Ալեքսանդր Լիսիմենկոյի և Միխայիլ Մինինի կողմից[2], իսկ մայիսի 2-ին տեղափոխվել է շենքի գմբեթի վրա Միխայիլ Եգորովի, Աբդուլխակիմ Իսմայիլովի և Ալեքսեյ Կովալյովի։

Լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյխստագի տանիքի լուսանկարը Տյոմինն արել է 1945 թվականի մայիսի 1-ի կեսօրին՝ Պո-2 ինքնաթիռից։ Լուսանկարը տպագրվել է աշխարհի տասնյակ երկրների թերթերում և ամսագրերում։

Օդաչու Ի. Վետշակը հետագայում ասել է. «Շատ բարդ իրադրության պատճառով մեզ, ցավոք, միայն մեկ անգամ հաջողվեց թռչել Ռեյխստագի մոտ, որտեղ ծածանվում էր կարմիր դրոշը։ Ահա այդպես էլ հայտնվեց այս միակ լուսանկարը»[3]։

Գոյություն ունի, սակայն, վարկած, ըստ որի՝ Տյոմինի բնօրինակ կադրում Հաղթանակի դրոշը չի եղել (քանի որ դրոշը Ռեյխստագի գմբեթի վրա է տեղափոխվել միայն մայիսի 2-ին), և այն միայն նկարվել է թերթերում հրապարակվելուց առաջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jahn, Peter Советский солдат водружает красное знамя над рейхстагом, Берлин 2 мая 1945 // Триумф и боль: советская и постсоветская память о войне 1941-1945 (ռուս.) = Triumph und Trauma: Sowjetische und Postsowjetische errinerung an der Krieg 1941-1945 (գերմ.). — Berlin-Karlshorst: Ch. Links Verlag, 2005. — 215 p. — ISBN 3-8615-3356-1
  2. Кто брал Рейхстаг. Герои по умолчанию... - Николай Ямской - Google Книги
  3. Валерий Яременко. Кто поднял знамя Победы над Рейхстагом? Героическая история и пропагандистский миф. Արխիվացված 2018-06-05 Wayback Machine // gubernia.pskovregion.org, со ссылкой на Полит.ру, 6 мая 2005 г.
  4. Анатолий Пономаренко. Мифы о знамени победы. // www.neveroyatno.info

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Знамя Победы // Последний штурм. — М.: Политиздат, 1965.
  • Зинченко Ф. Рукопись «Они штурмовали рейхстаг». — 1975.
  • Минин М. П. Трудные дороги к Победе : Воспоминания ветерана Великой Отечественной войны. — Псков, 2001. — 255 с.
  • Минин М. П. Трудные дороги войны.
  • Бондаренко И. Он штурмовал рейхстаг // Нам дороги эти позабыть нельзя. — Ростиздат, 1975.
  • Бондаренко И. Судьба Алексея Береста // Берёзовый сок. — Ростиздат, 1976.
  • Неустроев С. Русский солдат: на пути к рейхстагу. — Краснодар: Советская Кубань, 1997.
  • Неустроев С. Русский солдат: на пути к рейхстагу. — Краснодар: Советская Кубань, 1997.
  • Ямской Н. П. Кто брал рейхстаг. Герои по умолчанию. — М.: Олма-Пресс, 2006.
  • Егоров М. А., Кантария М. В. Знамя Победы. Бой первый – бой последний / лит. запись Б. Данюшевского. — М. : Молодая Гвардия, 1975. — 111 с., 16 л. ил. — ББК Т3(2)622.5