Հակոբ Իսպեչերյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1856 |
|---|---|
| Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
| Մահվան վայր | Հալեպ |
| Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
| Մասնագիտություն | դեղագործ |
| Աշխատավայր | Հաուրանի թաղապետական բժիշկ |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Իսպեչերյանը ծնվել է 1856 թվականին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն՝ Կեսարիա քաղաքում։ 1876 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը և դեղագործի վկայական ստացել։ 1876-1886 թվականներին դեղագործ է աշխատել Կ. Պոլսում, ապա՝ Կեսարիայում։ 1886-1890 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում և բժշկի վկայական ստացել։
1890-1915 թվականներին Կեսարիայում թաղապետարանի բժիշկ է աշխատել։ 1915 թվականին Կեսարիայում ձերբակալվել է և Սիրիայի հարավի Դարաա քաղաքն աքսորվել։ Այնուհետև ազատվել է և նշանակվել Հաուրանի թաղապետական բժիշկ։ Այստեղ, ըստ ոմն «Իրազեկի», ինչ-որ չափազանց տխուր դեր է կատարել։
1918 թվականին Առաջին աշխարհամարտի ավարտից հետո հաստատվել է Հալեպում, որտեղ և մահացել է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ հատոր, Գահիրէ, 1937։
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։