Հակոբ Ինջիղուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ինջիղուլյան
Ծնվել էհունվարի 28, 1991(1991-01-28) (33 տարեկան)
ԾննդավայրՈսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Հակոբ Գևորգի Ինջիղուլյան (հունվարի 28, 1991(1991-01-28), Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրապետության ՊԲ շարքային զինծառայող։ 2013-2014 թվականներին գտնվել է Ադրբեջանում գերության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի հունվարի 28-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում և դրա հետ զուգահեռ 7 տարի սովորել է երաժշտական դպրոցում։

Մինչև բանակ գնալը ուսանում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Աշխատում էր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես դպիր։

Մինչև զորակոչվելը ուներ առողջական խնդիրներ՝ աչքերի հետ կապված և քթի միջնապատի երկրորդ կարգի ջարդվածք։

Ծառայել է Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանում։

2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։ 00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու են տարել[1]։

2014 թվականի հոկտեմբերի սկզբին վերադարձել է հայրենիք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]