Հալշթայնի հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալշթայնի հանձնաժողով, Եվրոպական հանձնաժողովի առաջին ժամկետով հանձնաժողովն է, որը գործել է 1958 թվականի հունվարի 7-ից մինչև 1967 թվականի հունիսի 30-ը։ Նախագահն էր Վալթեր Հալշթայնը, ով երկու առանձին մանդատ ուներ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալթայնի հանձնաժողովը Եվրոպական տնտեսական համայնքի առաջին հանձնաժողովն էր, որն իր պաշտոնական առաջին նիստը գումարեց 1958 թվականի հունվարի 16-ին՝ Վալ Դյուշեսի դղյակում (ֆր.՝ Château de Val Duchesse) [1]: Այնուհետև հաջորդեց Ռեյի հանձնաժողովը։ Հանձնաժողովն իր գործունեությունը ծավալել է երկու ժամկետով և ուներ 9 անդամ (որոնցից երկուսը՝ Ֆրանսիայից, Իտալիայից ու Գերմանիայից, մեկական՝ Լյուքսեմբուրգից, Բելգիայից ու Նիդերլանդներից) [2]։
Աշխատանք է սկսել տանել Եվրոպական միասնական շուկայի և Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ուղղությամբ [3]։ Հասել է մի շարք հաջողությունների, ինչպիսիք են հացահատիկի գների համաձայնեցումը, որին հասան մինչև Շառլ դը Գոլի արգելանքի կամ վետոյի դնելը Բրիտանիայի անդամակցության վրա։ Շառլ դը Գոլը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր հակառակորդն էր, իսկ այնպիսի առաջարկներ, ինչպիսին հացահատիկի գների համաձայնեցումն էր, նպատակ էին հետապնդում ջերմացնել Ֆրանսիա-ԵՏՀ կապերն ու դրանց խզումը դարձնել ավելի բարդ։ Հալշթայնի հանձնաժողովը վայելել է նաև Քենեդիի կառավարության հավանությունը[4]։

Գյուղատնտեսական առաջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Վալթեր Հալշթայնը ներկայացրեց հանձնաժողովի առաջարկները Միասնական գյուղատնտեսական քաղաքականության ֆինանսավորման համար, որոնք թույլ կտային զարգացնել սեփական ֆինանսական ռեսուրսները՝ պետություններից անկախ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանին բյուջետային ավելի շատ իրավազորություններով կընձեռեին։ Դեռ ավելին, չնայած կիրառեց մեծամասնության քվեարկության կարգը Եվրոպական Խորհրդում, այնուամենայնիվ Ֆրանսիայի կառավարությունը ծանուցեց, որ կարող է դեմ լինել այդիսի առաջարկներին[5]։ Հալշթայնը, բնականաբար, տեղյակ էր առաջարկների ռիսկայինության մասին և գերակտիվ էր դրանց նախագծերը մշակելու ընթացքում. սովորաբար առաջարկները պետք է մշակվեին Գյուղատնտեսական հանձնաժողովականի կողմից[4]։
Օրենսդրությունը կամրապնդեր ոչ միայն Հանձնաժողովի լիազորությունները, այլև Խորհրդարանինը՝ վերազգային կառույցի ձևավորման նպատակով և վետոյի իրավունքի վերացմամբ։ Հալշթայնը շահեց Խորհրդարանի վստահությունը՝ մարտի 24-ին ներկայացնելով իր քաղաքականության դրույթները՝ մինչև 1 շաբաթ անց կներկայացներ Խորհրդին։ Վալթեր Հալշթայնը ներկայացրեց իր մտորումները Համայնքի կառավարման մասին՝ Եվրոպական կողմի ալիքի առաջացման նպատակով և անդամ-երկրների առարկություններին վերջ տալու համար։ Հալշթայնը գերվստահ էր իր ռիսկային առաջարկություններում[4]։ Այն ժամանակ, երբ նա ներկայացրեց իր առաջարկները, Խորհուրդն արդեն խնդիրների էր բախվել[4]։ Այդ ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը, հոռետեսորեն էր տրամադրված Եվրոպական հանձնաժողովի վերազգային իշխանության հզորացման հանդեպ և Հալշթայնին մեղադրեց սեփական անձը պետության ղեկավարի դերում ներկայացնելու մեջ։

Դատարկ աթոռների ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս և այլ տարբերությունները հանգեցրեցին Ֆրանսիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև հարաբերությունների սրման, երբ Ֆրանսիան դիմեց Նախագահությանը՝ խախտելով միջնորդության բնականոն համակարգը[5]։ Հանձնաժողովը դարձավ սահմանային, քանի որ բանավեճը վերածվեց Ֆրանսիայի և այլ անդամ-երկրների միջև հակամարտության։ Եվրոպական խորհուրդը դարձավ բախման թատերաբեմ։ Հանձնաժողովի փորձառության կիրառման հնարավորությունը կորսվեց[4]։ Վերջապես, 1965 թվականի հունիսի 30-ին Փարիզը ետ կանչեց Բրյուսելում իր ներկայացուցչին՝ պատճառաբանելով, թե Խորհրդում իր աթոռը թափուր կմնա՝ մինչև իրենց ներկայացրած ընթացքով վերստին գործունեության սկսելը։ Այս Դատարկ աթոռների ճգնաժամն առաջին անգամ խափանեց ԵՏՀ-ի գործունեությունը մի անդամ-երկրի պատճառով, ինչպես նաև խոչընդոտներ հարուցեց Եվրոպական խորհրդի գործունեության մեջ[4]։
Պաշտոնական Փարիզն իր քաղաքականությունը շարունակեց 6 ամիս, մինչև որ այն ազդեց իր տնտեսության վրա և այն վերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ։ Հանդիպումները կայացան 1966 թվականի հունվարին՝ Լյուքսեմբուրգում, որոնք հանգեցրին համաձայնագրի կնքման։ Լյուքսեմբուրգի փոխզիջում կիրառելով յուր. անդամ-պետությունը կարող էր վետո դնել ցանկացած որոշման վրա, եթե ենթադրում էր, թե այն կարող է ազդել իր ազգային շահերի դեմ, սակայն չէին հստակեցվում ազգային շահերն ու խնդիր առաջանալու դեպքում դրանց լուծման միջոցները։ Այնուհետև, այն սկսվեց հաճախակի կիրառվել, մինչև որ դարձավ Խորհրդում վետո դնելու միասնության նորմ և վերացվեց Միասնական եվրոպական ակտով[6]։ Այս ճգնաժամից հետո Հանձնաժողովը Խորհրդի համար քավության նոխազ դարձավ, իսկ Հալշթայնը դարձավ միակ անձը, ով կորցրեց պաշտոնն այն բանից հետո, երբ Խորհուրդը մերժեց նրան կրկին նույն պաշտոնում նշանակելը՝ չնայած այն հանգամանքին, որ մինչ Ժակ Դըլորը՝ նա ամենաաշխույժ ղեկավարն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hallstein, 1958
  2. Dumoulin, 2007, էջ 51
  3. Groeben, 1998, էջեր 101–102
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ludlow, N (2006). «De-commissioning the Empty Chair Crisis : the Community institutions and the crisis of 1965–6» (PDF). London School of Economics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 «The 'empty chair' policy». European NAvigator. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «The Luxembourg Compromise». European NAvigator. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.