Jump to content

Հազվագյուտ գրքերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազվագյուտ գրքերի թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրՂազախստան
ՏեղագրությունԱլմա Աթա
Մասն էĞılım ordası?
Հիմնադրվել է2010

Հազվագյուտ գրքերի թանգարան, Ղազախստանի գիտության ազգային ակադեմիայի թանգարանը, որը գտնվում է «Գալիմ օրդասի» համալիրում (Ալմա Աթա, Ղազախստան

Համաձայն Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 35-ՇԿ հրամանի՝ թանգարանների և հավաքածուների պահպանման, ուսումնասիրության և հանրայնացման, գիտական, պատմական և մշակութային ժառանգության լայն տարածման և «Գալիմ օրդասի» կենտրոնի տնօրինության ներքո գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել է հազվագյուտ գրքերի թանգարան[1]։

Հավաքածուի ձևավորումը տևել է երկու տարի։ Թանգարանի ֆոնդում տեղ են գտել շուրջ 500 ցուցանմուշներ, կան լուսավորական գիտնականների աշխատությունների առաջին հրատարակությունները և ղազախական բանավոր ստեղծագործության առաջին տպագիր գրքերը։ Թանգարանն իր դռները բացել է 2012 թվականին Ղազախստանի գիտությունների ակադեմիայի շենքում[2]։

Հազվագյուտ գրքերի թանգարանի աշխատակիցները հետազոտություններ են իրականացնում այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ձեռագիր ժառանգությունը և հոգևորականությունը, ձեռագիր գրքերի ուսումնասիրության արդի խնդիրները և 20-րդ դարի առաջին կեսի ղազախական գրքային մշակույթը։ Հազվագյուտ գրքերի ֆոնդերի հետ աշխատանքի արտասահմանյան փորձն ուսումնասիրելու նպատակով թանգարանի աշխատակիցները 2012 թվականի նոյեմբերին այցելել են Գերմանիա՝ Բեռլինի ազգային գրադարան, և Լայպցիգի պետական գրադարան[3]։

Թանգարանի էքսպոզիցիան հիմնված է հին և հազվագյուտ ձեռագրերի Կենտրոնական գիտական գրադարանի ֆոնդի վրա։ Այն պարունակում է պատմական, մշակութային և գիտական ձեռագրեր և գրքեր, որոնք ստեղծվել են ղազախական տափաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս։ Նպատակն է ցույց տալ 13-20-րդ դարերի պատմամշակութային ժառանգությունը, որն ունի սոցիալ-պատմական նշանակություն։ Թանգարանում կան նաև «Ալաշ» մտավորականության առաջին հրատարակության գրքեր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Приказ Комитета по науке Министерства образования и науки Республики Казахстан от 1 июня 2010 года № 35-ПР
  2. Музеи «Гылым ордасы» встречают гостей в обновленном виде
  3. «Исследования редких книг и рукописей в Казахстане». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Роза Кәрібжанова, «Ғылым ордасы» РМК бас директоры: Отандық ғылымды қаржыландыру ұлғайып келеді». Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին. Վերցված է 2020-08-22-ին.