Հազարասպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Հազարասպ
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
ԲԾՄ100 մետր
##Հազարասպ (Ուզբեկստան)
Red pog.png

Հազարասպ (ուզբ.՝ Hazorasp, Ҳазорасп), քաղաքային ավան (1984-1992 թվականներին՝ քաղաք) Ուզբեկստանում Խորեզմի մարզի վարչական կենտրոնը: 2008 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հազարասպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարասպը Կենտրոնական Ասիայի ամենահին քաղաքներից մեկն է, որը գտնվում է Ուզբեկստանի Հանրապետության Խորեզմի օազիսի հարավային սահմանին:

Քաղաքի պատմության վաղ շրջանը ներկայացված է տեղական մշակութային շերտերով, որոնց կերամիկական նյութերը վերաբերում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին, ինչպես նաև աշտարակներով պարիսպների մնացորդներով։

Պատերը կտրված են սլաքի տեսքով անցքերով և զարդարված են ուղղանկյուն որմնասյուներով: Ամրոցի արտաքին պատերն ու անկյունները ամրացված են քառանկյուն և քառակուսի աշտարակներով և որմնասյուներով:

Միջնադարյան Հազարասպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարասպը հիշատակվում է պարսկական պատմիչ Աթ Տաբարիի պատմական աշխատության մեջ (IX դար): 10-րդ դարի պարսիկ աշխարհագրագետ Ալ Իսթահրին, նկարագրելով Խորեզմի ոռոգման համակարգերը, հիշատակել է Հազարասպի մեծ ջրանցքը, որի երկայնքով նավարկել են մեծ նավեր, ինչպես նաև Հազարասպ քաղաքը, որը գտնվել է Ամուդարի մոտակայքում գտնվող մի հարթավայրում:

Ըստ Ալ-Մաքդիսիի՝ Հազարասպը եղել է առևտրային խոշոր քաղաք, ունեցել է շատ շուկաներ[2]: Հազարասպը մինչև XIII դարի սկիզբը, այսինքն՝ մոնղոլական արշավանքներից առաջ, 300 տարի շարունակեել է ծաղկող առևտրային խոշորագույն քաղաքներից մեկը:

XVIII-XIX դարերում Հազարասպը եղել է խանության 2-րդ նշանակալից քաղաքը մայրաքաղաք Խիվայից հետո, որտեղ ապրում էր Խիվա խանի ժառանգներից մեկը: Այդ տեղեկատվությունը թողել են օտարերկրյա ճանապարհորդներ Թոմսոնը, Եֆրեմովը, Ռուկավկինը և այլք[3]:

XIX դարի սկզբին Հազարասպը բաժանվել է հետևյալ թաղամասերի՝ Կիփչակ-Կունգրադ, Աք Սարայ, Խան Կալաշի, Մայ Ջենգիլ և այլն[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Khazarasp - UNESCO World Heritage Centre»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է նոյեմբերի 25, 2013 
  2. Толстов С.П. По следам древнехорезмийской цивилизации. М.-Л., 1948, с. 236.
  3. М. Рахмон: Древний Хазарасп — неприступная крепость и красивый город приглашает в гости|ЦентрАзия.
  4. Путешествие в Туркмению и Хиву в 1819 и 1820 годах гвардейского генерального штаба капитана Николая Муравьева, посланного в сии страны для переговоров. М., 1822, с. 33.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Толстов С. П. Древний Хорезм. М.-Л., 1948.
  • Luzac & Co (1986)։ «The Encyclopedia of Islam»։ The Encyclopaedia of Islam, Vol. III։ London: E.J. Brill։ էջեր 1–1304 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]