Հաաբեռստի դաստակերտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հաաբեռստի դաստակերտ էստ․՝ Haabersti mõis գերմ.՝ Habers | |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Հաաբեռստի դաստակերտ (էստ․՝ Haabersti mõis, գերմ.՝ Habers), քաղաքային դաստակերտ Էստոնիայում։ Երկար տարիներ այն պատկանել է Տալլին քաղաքին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Հաաբեռստի դաստակերտը հիմնադրվել է 17-րդ դարում։ 1561 թվականից դաստակերտի շրջակա տարածքները լատիներեն կոչվում էին «Habris», այդ անվանումից կարելի է ենթադրել, որ Հաաբեռստի դաստակերտը XVI դարի վերջին արդեն գոյություն ուներ։
Հաաբեռստի դաստակերտի էին պատկանում Վիեմեիստրի, Կադակա, Յառվակյուլա, Կակումյաե, Մուստյիե և մի շարք այլ գյուղեր, որոնք գրեթե բոլորն այսօր Տալլինի միկրոշրջաններ են։
Մինչ 1817 թ-ը դաստակերտն պատկանում էր Ռևելի (այժմ՝ Տալլին) ոստիկանությանը։ 1817 թ. ավատատիրական կարգերի վերացումից հետո, վախենալով, որ գյուղացիները կտեղափոխվեն քաղաք, դաստակերտը դառնում է Կեյլա ծխի մաս, թեև շինությունը շարունակում է մնալ քաղաքի սեփականությունը։
Հաաբեռստի դաստակերտի գլխավոր մասնաշենքը հավանաբար կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ Գլխավոր մասնաշենքի ու դաստակերտի մյուս շինությունների ավերակներն պահպանվում էին մինչև 2001 թ-ը, երբ դրանք ոչնչացվեցին, որպեսզի չխանգարեն նոր շենքի շինարարությանը։ Ներկայումս դաստակերտից մնում են միայն մի քանի ծառեր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաաբեռստի դաստակերտ
- Tallinna linna maamõõtja Friedrich Eurichi Haabersti linnamõisa kaart 1873. aastast Արխիվացված 2016-03-13 Wayback Machine Tallinna Linnaarhiivi Kaardikogus
- Robert Nerman Raekojast nelja versta kaugusel Paldiski maantee ääres asus Haabersti linnamõis Արխիվացված 2014-01-11 Wayback Machine Ärileht 2. mai 2003
- 1865 aasta Haabersti mõisa Personaalraamat: Saaga TLA.238.1.98:1 - Tallinna Pühavaimu kiriku kogudus
- Harjumaa adramaarevisjon - Haabersti mõis: Saaga EAA.1.2.940:1190 - 1688. aasta vakuraamatus