ՀՊՃՀ Էներգետիկայի դեպարտամենտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՀՊՃՀ-ի Էներգետիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թ.-ին՝ առանձնանալով էլեկտրատեխնիկական ֆակուլտետից։ Ֆակուլտետն ունի 3 ամբիոն՝ ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության, էլեկտրաէներգետիկայի, արդյունաբերական ձեռնարկությունների էկոնոմիկայի, կազմակերպման, պլանավորման և էներգետիկայի, որտեղ դասավանդում են 7 պրոֆեսորներ, 30 դոցենտներ, 25 ասիստենտներ և դասախոսներ։
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝
- Լիպարիտ Ղուլոյանը (1972-1978)
- Գուրգեն Հայրապետյանը (1978-1981),
- Մամիկոն Բուբուշյանը (1981-1986),
- Հրանտ Բուռնաչյանը (1986-1987),
- Ոստանիկ Մարուխյանը (1987-1990),
- Լաերտ Հովհաննիսյանը (1990-1993),
- Համբարձում Հովսեփյանը (1993-2012)
- Արտակ Ռաֆայելյան (2012 թ.-ից առ այսօր)
Ֆակուլտետի 62 դասախոսներից 39-ը (63%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 3 ծրագրերի 5 մասնագիտությունների գծով սովորում են 656 ուսանող, 69 մագիստրանտ, 14 ասպիրանտ։
Ֆակուլտետի հիմնական գիտահետազոտական ուղղություններն են՝ ջերմային և ատոմային էլեկտրակայանների տեխնոլոգիական սխեմաների կատարելագործում, էլեկտրակայանների շահագործման և աշխատանքային ռեժիմների լավարկում, էլեկտրաէներգետիկական համակարգերի կայունացված և օպտիմալ ռեժիմների, էներգախնայողության հիմնահարցերի ուսումնասիրում, էլեկտրակայանների վնասակար արտանետումներից շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումների մշակում, էներգախնայողական տեխնոլոգիաների և սարքավորումների մշակում։
Ֆակուլտետում դասավանդում են գիտությունների 5 պրոֆեսոր՝ տ.գ.դ., 3 պրոֆեսոր՝ տ.գ.թ., 30 դոցենտ՝ տ.գ.թ., 2 դոցենտ, 6 ասիստենտ՝ տ.գ.թ.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2012-01-22 Wayback Machine