ՀՀ էներգետիկայի հանձնաժողով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով, ՀՀ նախագահի 1997 թ. ապրիլի 3-ի հրամանագրով (ուժը կորցրել է 1998 թ. մայիսի 30-ին էներգետիկայի մասին օրենքի ընդունման կապակցությամբ) ստեղծված էներգետիկայի բնագավառում կարգավորող պետական մարմին, որը գործել է օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված որոշակի լիազորությունները հանձնաժողովին պատվիրակելու հիման վրա՝ մինչև էներգետիկայի մասին օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում էներգասպառողներին հիմնավորված սակագներով էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի հուսալի ու անվտանգ մատակարարումների ապահովման, էներգետիկայի բնագավառում մրցակցային հարաբերությունների զարգացման, ֆինանսական գործունեության բարելավման, տեղական և օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով։
Հանձնաժողովի խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Էներգետիկայի բնագավառում (էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդում, բնական գազի տեղափոխում, բաշխում) սակագների սահմանումն ու լիցենզավորում։ Հանձնաժողովի հիմնական խնդիրը էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, դրանց բաշխման գործունեությամբ զբաղվող պետական և ոչ պետական ձեռնարկությունների համար միատեսակ պայմաններ ապահովելով՝ Հայաստանի Հանրապետության էներգասպառողներին հիմնավորված սակագներով հուսալի ու անվտանգ էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման երաշխիքների ստեղծումն է։
Հանձնաժողովի գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում իրականացրել է հետևյալ գործառույթները՝
- էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի սակագների հաստատումը.
- էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության և հաղորդման, բնական գազի տեղափոխման ու կարգավարական ծառայության, բաշխման գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը և լիցենզիայի գործողության դադարեցումը.
- ձեռնարկությունների միջև կնքված էներգամատակարարման պայմանագրերի գրանցումը ու էներգասպառողներին էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի մշակումը և կիրառումը.
- մրցակցության խթանումը և ներդրումների խրախուսումը.
- միջազգայնորեն ընդունված հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա միասնական և ստանդարտացված համակարգի մշակումը, որը պետք է դառնա ֆինանսական և տնտեսական հաշվետվությունների ձև։ Այս համակարգը հիմք է սակագների հաշվարկման և քննարկման համար.
- ձեռնարկությունների միջև առաջացած տարաձայնությունների լուծման նպատակով իր իրավասությունների սահմաններում քննարկումների անցկացումը.
- էներգասպառողների շահերի պաշտպանությունը.
- նշված գործառույթներից բխող այլ գործունեություն։
Հանձնաժողովի կազմավորման կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, տեղակալ և երեք անդամ։ Հանձնաժողովի անդամներին պաշտոնի է նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ։ Հանձնաժողովի անդամներից հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ։ Հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել պարտականությունների կատարումը։
Հանձնաժողովի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքի ընդունումից հետո ՀՀ Նախագահի 1998 թ. մայիսի 30-ի հրամանագրով սահմանվել է հանձնաժողովի հետևյալ կազմը։
- Վարդան Մովսիսյան - հանձնաժողովի նախագահ (լիազորությունների ժամկետը՝ հինգ տարի)
- Նիկոլայ Գրիգորյան - հանձնաժողովի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ չորս տարի)
- Աշոտ Հովսեփյան - հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը՝ երեք տարի)
- Էմիլ Աճեմյան - հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը՝ երկու տարի)
- Մելսիկ Ավագյան - հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը՝ մեկ տարի)։